«Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչի առաջին հանդիպումը
Հուլիսի 13-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում կայացավ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) կողմիցաջակցվող «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախատեսված «Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության, աշխատակազմի անդամներ, կամավորներ։
Կազմակերպական զարգացման բաղադրիչի իրականացմանն աջակցում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի թիմը։ Աշխատանքը միտված է նպաստելու «Հելսինկյան ասոցիացիա»-ի՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպության, կայուն զարգացմանը, խթանելու բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարի կարողությունները, բարելավելու ծառայությունները և նպաստելու առավել արդյունավետ կառավարմանը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի ու իրավունքի գերակայության ոլորտներում:
Թողնել մեկնաբանություն