Կարգապահական վարույթ. Արայիկ Պապիկյանը նկատողություն ստացավ
Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր նկատողություն ստացավ 17124 ԿԳ-ով։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել էր Փաստաբանների պալատ եւ տեղեկացրել, որ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին Արայիկ Պապիկյանն առանց նախագահողի թույլտվության լքել է նիստի դահլիճը։ Դա տեղի է ունեցել « Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ: Արայիկ Պապիկյանը հայտարարել էր, որ առանց իր պաշտպանյալի՝ դատական նիստին ներկայության լիազորված չէ մասնակցել նիստին։ Նա նաեւ նշել էր, որ փաստաբանների նկատմամբ դրսեւորվում է կամայական մոտեցում։ Իր ձեռքի պայուսակը, թեեւ տվել է ազդանշան, սակայն կարգադրիչներն իրեն թույլատրել են մտնել դահլիճ, փոխարենը իր գործընկերներ Մուշեղ Շուշանյանին եւ Լուսինե Սահակյանին չի թույլատրվել։ Խորհուրդը որոշեց դահլիճը լքելու համար Արայիկ Պապիկյանին ճանաչել մեղավոր եւ կիրառել նկատողություն։
Արայիկ Պապիկյանը ծանրաբեռնվածության պատճառով չէր մասնակցում կարգապահականի նիստին: Նա խնդրել էր հետաձգել նիստը, սակայն խորհուրդը որոշեց չընդառաջել պաշտպանին: Այսօրվա նիստի ընթացքում տեսանկարահանում անելն արգելվեց:
Թողնել մեկնաբանություն