«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է «Հայաստանը փոփոխությունների ճանապարհին․ հանդուրժողականությունն ընդդեմ խտրականության» թեմայով կլոր-սեղան ձևաչափով քննարկում։
Հանդիպումը տեղիկունենա 2018թ․ նոյեմբերի 26-ին, երկուշաբթի, ժամը՝ 15․00-17․00-ին, Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբում (հասցեն՝ ք․ Գյումրի, Պուշկինի 96)։
Քննարկումը վարում է մարդու իրավունքների փորձագետ Զարուհի Հովհաննիսյանը։
Քննարկմանը հրավիրվում են Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների և դաշինքների երիտասարդական թևերի, ՀԿ ներկայացուցիչներ, ուսանողներ, ակտիվիստներ, այլոք։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
Թողնել մեկնաբանություն