Հայաստանի դատարաններում բացակայում է դատավարական էթիկան
Հուլիսի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը Հրաչյա Գևորգյանի գործով կայացրեց վճիռ՝ առաջին ատայանի դատարանի վճիռն ուժի մեջ թողնելու մասին: Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը մեղադրվում էր իր քաղաքացիական կնոջը առևանգելու և շորթման միջոցով փող պահանջելու մեջ: Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդների հավաստմամբ Հրաչյաի վիճակը ավելի ծանր էր, դեմքը կարմրած և չորացած էր և նա ավելի դժվարր էր խոսում քան առաջ և դատական նիստին կրկին ներկայացավ հաշմանդամի սայլակով: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է Հայաստանյան մամուլում: Այժմ անդրադառնանք դատավարական էթիկային, որը բացակայում էր թե դատարանում ոստիկանական անձնակազմի, թե դատավորների մոտ: Նշենք, որ տուժող կեղմը նորից չէր ներկայացել նիստին. Հրաչյաի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց դատարանին՝ նիստը ևս մեկ անգամ հետաձգելու և բերման ենթարկելու որոշումով տուժողին դատական նիստին բերման ենթարկելու առաջարկությամբ, որին դատավոր Չիչոյանը պատասխանեց.
-Տուժող կողմը չեն եկել, չկան և չեն էլ գալու:
Եթբ լրագրողը դատական նիստի սկզբում կանգնեց՝ դատավորից նիստը նկարահանելու թույլտվություն հայցելով, դատավոր Պապոյանը պատասխանեց.
-Բայց դուք ո՞վ եք, որ մեզ ինչ-որ բան ասեք: Այսինքն դուք ձեր գործը մեզանից կարևորու՞մ եք:
Նշենք նաև, որ դատավորը ամբաստանյալի հետ խեսում էր նրան ծաղրելով և հեգնանքով: Մեկ այլ փաստ, որը պետք է արձանագրել դա դատարանի հսկիրների և ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ պահվածքն էր, որն ուղղված էր լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն: Երբ լրագրողները փորձում էին նկարել Հրաչյաին, 4-5 ոստիկան շրջապատել էին նրան և թույլ չէին տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը: Ակնհայտ է, որ սայլակի վրա նստած հաշմանդամ Հրաչյա Գևորգյանը անգամ ի վիճակի չէր ինքնութույն կանգնել, առավել ևս դիմադրություն ցույց տալ և այդ նրա կողքին 4-5 ոստիկաններ կանգնեցնելու կարիք չկար: Եզրափակելով Վերաքննիչ դատարանում Հրաչյա Գևորգյանի գործով դատական նիստերը, Հելսինկյան Ասոցիացիայի հայտարարում է, որ տվյալ գործով վերաքննիչ դատարանի դատավորների կազմի մոտ բացակայում է դատավարական և աշխատանքային էթիկան:

Դիտումներ: 646
Թողնել մեկնաբանություն