Skip to main content

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը միացել և իր օրենսդրության բաղկացուցիչ մաս է դարձրել մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, մասնավորապես՝

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության Հելսինկիի 1975 թվականի եզրափակիչ ակտը, որի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է՝ աջակցել մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ հարգանքը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան, կատարել իր պարտավորությունները, ինչպես դրանք սահմանված են այդ բնագավառի միջազգային հռչակագրերում ու համաձայնագրերում;

Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի ընդունած Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է՝ ապահովել կալանված անձի իրավունքը իրավախորհրդատուի օգնությունը օգտագործելու, դիմելու նրան և խորհրդակցելու նրա հետ, ինչպես նաև բոլոր ձեռբակալված, կալանված կամ բանտարկված անձանց տրամադրել պատշաճ հնարավորություններ, ժամանակ ու պայմաններ իրավաբանի այցելության, նրա հետ առնչվելու և խորհրդակցելու համար` առանց ձգձգման, միջամտության կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պահպանմամբ:

 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն կոպտորեն խախտում է իր պարտավորությունները, ընդուպ՝ խոչընդոտելով փաստաբանների, հատկապես՝ քրեական գործերով պաշտպանների մասնագիտական գործունեությանը, Հելսինկյան ասոցիացիան դատապարտում է իշխանությունների այդօրինակ գործելաոճը և կոչ է անում Միջազգային կազմակերպություններին, Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝

Միջազգային իրավունքի և Հայաստանի մասնակցությամբ պայմանագրերով սահմանված ընթացակարգերին համապատասխան գործուն ազդեցություն ցուցաբերել և պահանջել ՀՀ իշխանություններից դադարեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում, ներառյալ փաստաբանների նկատմամբ կիրառվող անօրինական սահմանափակումները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով