Skip to main content

Հերթական խախտումը Գ.Բարնաուսովի գործով.ոստիկանները` ընթերակա. Տեսանյութ

 Սույն քրեական գործով գրեթե բոլոր դատական նիստերին բացահայտվում են նախաքննության մարմնի կողմից թույլ տրված հերթական խախտումները, որոնք ներկայացրել էր փաստաբանը: Նախորդ դատական նիստին պաշտպան`Ա.Մնացականյանը միջնորդել էր դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել գործով հանդես եկած ընթերականերին, որը դատարանը բավարարել էր: Որպես վկա հարցաքննվելուց պարզվեց, որ վերջիններս ընթերակա հանդես գալու ընթացքում Շենգավիթ բաժնում պրակտիկանտ են եղել, որը քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի` ընթերական քրեական գործով չշահագրգռված ՀՀ չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը…: Փաստացի նախաքննության մարմինը ոչ միայն փաստաբան է հրավիրում, այլ նաև իրենց համակարգից` ընթերականեր:

Մանրամասները` տեսանյութում: 


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով