Հերթական շինծու գործը Մեհրաբներում. Տեսանյութ
Այսօր տեղի ունեցած դատական նիստին չեն ներկայացել և ոչ մի վկա, չի կատարվել նաև դատարանի բերման ենթարկելու որոշումը, այդ պայմաններում հրապարակվել է վկա Արթուր Վարդանյանի ցուցմունքները որտեղ նշել է, որ ականատես չի եղել դեպքին և իրեն ասել են դեպքի մասին, մինչդեռ չէր նշել աղբյուրը, որի պատճառով էլ պաշտպան Անի Թորոսյանը միջնորդել է այդ վկայի ցուցմունքները հանել ապացույցների շարքից, անթույլատրելի ապացույց ճանաչելու հիմքերից մեկն էլ նշվել է այն փաստը, որ վկայի բացակայության պատճառով հնարավոր չէ հարցեր ուղղել վերջինիս, որն էլ նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է: Դատարանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ դատական ակտ կայացնելիս:
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ` Արման Վեզիրյանին, տրված հարցազրույցում փաստաբան` Անի Թորոսյանը, հայտնեց, որ սույն քրեական գործը շինծու է, արարքին սխալ որակում է տվել և մեղադրողը պետք է հրաժարվեր մեղադրանքից: Մանրամասները տեսանյութերում:
Հիշեցնենք` համաձայն մեղադրական եզրակացության ՀՀ ՊՀ թիվ 21127 զորամասի զինծառայողներ` Կառլեն Սարգսյանին, Արտակ Սարգսյանին և Մանուկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 13.02.13թ. ժամը 07-15-ի սահմաններում զորանոցում ծառայողական պարտականությունները կատարելու` իրենց դիտողություն անելու, ննջարանում մաքրություն կատարելու, ննջասենյակից դուրս հրավիրելու, համար վաշտի սպայական սենյակում վիճաբանության է բռնվել իրենց նկատմամբ պետ հանդիսացող Դավիթ Մկրտչյանի հետ և բռնություն գործադրել, հրել և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Տեսանյութերը` Հելսինկյան ասոցիացիայի:
Թողնել մեկնաբանություն