Հրաչյա Գևորգյանը զրկված է լողանալու և բնական կարիքները հոգալու հնարավորությունից
| Առանց Բաժնի | No Comments on Հրաչյա Գևորգյանը զրկված է լողանալու և բնական կարիքները հոգալու հնարավորությունից
2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով արդեն մեկ ամիս է գտնվում է հացադուլի մեջ՝ հայտնվել է հակասանիտարական վիճակում: Մասնավորապես, նա արդեն երկու ամիս հնարավորություն չունի լողանալու, և քանի որ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չի կարողանում միայնակ տեղաշարժվել և չի կարողանում հոգալ բնական կարիքները: Հրաչյա Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ինքը մատնված է անուշադրության: Նա հաճախ գլխապտույտներ է ունենում, իսկ ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Նշենք նաև, որ Հելսինկյան ասոցիացիայի բազմաթիվ ահազանգերով ՔԿՀ մեկնած դիտորդական խմբի այցերը անցնում են ապարդյուն:
Հելսինկյան ասոցիացիան շարունակում է պնդել, որ Հրաչյա Գևորգյանի նկատմամբ շարունակվում են ճնշումներն ու անմարդկային վերաբերմունքը:
Դիտումներ: 838
Թողնել մեկնաբանություն