Skip to main content

Հրաչյա Գևորգյանը զրկված է լողանալու և բնական կարիքները հոգալու հնարավորությունից

Հրաչյա Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ինքը մատնված է անուշադրության: Նա հաճախ գլխապտույտներ է ունենում, իսկ ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ  Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է  ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Նշենք նաև, որ Հելսինկյան ասոցիացիայի բազմաթիվ ահազանգերով ՔԿՀ մեկնած դիտորդական խմբի այցերը անցնում են ապարդյուն:

Հելսինկյան ասոցիացիան շարունակում է պնդել, որ  Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  շարունակվում են  ճնշումներն ու  անմարդկային վերաբերմունքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով