Հրաչյա Գևորգյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ հետազոտության (Տեսանյութ)
Այսօր կալանավոր Հրաչյա Գևորգյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ռենտգեն հետազոտության նպատակով:
Այդ մասին տեղեկացրեց Հրաչյա Գևորգյանի փաստաբանՆինա Կարապետյանցը: Նա նշեց, որ ժամը 14.20-ից մինչև 16.00-ն Գևորգյանին 5-6 անգամ նկարել են, և մոնիտորի վրա պատկերված նկարներում փաստաբանը նկատել է միջնապատի ակնհայտ թեքվածություն:
Դեռևս չկա բժշկի վերջնական եզրակացությունը, սակայն,փաստաբանը և Հրաչյա Գևրոգյանը մտավախություն ունեն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկների տված եզրակացությամբ չի արձանագրվի իրական վնասվածքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել էր Հրաչյա Գևորգյանը:
Նա տեղեկացրել էր, որ առավոտյան փորձել է պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել ՔԿՀ-ի մի բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է:
Թողնել մեկնաբանություն