Skip to main content

Հրապարակվել է Human Right Watch-ի 2019թ․-ի տարեկան զեկույցը

Հրապարակվել է Human Right Watch-ի 2019թ․-ի տարեկան զեկույցը։ 2019թ․ համաշխարհային զեկույցը ամբողջ աշխարհում մարդու իրավունքների դրության վերաբերյալ Human Right Watch-ի 29-րդ տարեկան զեկույցն է։ Այն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերն աշխարհի ավելի քան 100 երկրներում և տարածքներում՝ հիմնվելով  մինչև 2017 թ. նոյեմբերի վերջը տեղի ունեցած իրադարձությունների վրա։

Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը, իր «Աշխարհի բռնապետերը բախվում են ահագնացող դիմադրության» հիմնական զեկույցում նշում է, որ մինչ բռնապետերը և իրավախախտները 2018թ․ հայտվում էին թերթերի առաջին էջերում , իրավապաշտպանները հետ էին մղվում և անսպասելի կերպով ուժ էին հավաքում:

674 էջանի գրքում արտացոլված է Human Right Watch-ի աշխատակազմի լայնածավալ հետազոտական աշխատանքը, որը կատարվել է 2018թ-ին՝ սովորաբար թիրախ պետության մարդու իրավունքների ակտիվիստների և խմբերի հետ համագործակցությամբ։ Այն նաև արտացոլում է Human Right Watch-ի իրավապաշտպանների թիմի աշխատանքը,  որը մշտադիտարկում է քաղաքական զարգացումները և ձգտում է համոզել կառավարություններին և միջազգային կառույցներին կանխել չարաշահումները և աջակցություն ցուցաբերել մարդու իրավունքներին:

Զեկույցի ամբողջական տարբերակին ծանոթացեք հետևյալ հղումով։

Զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Հայաստանի մասին հատվածը կարող եք գտնել հետևյալ հղումով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով