ՀՔԾ որոշման դեմ Լ.Ասլիկյանի բերված բողոքը դատարանը մերժեց
ՀՔԾ-ը նյութեր էր նախապատրաստել և կայացրել որոշում “ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 3–րդ հատուկ գումարտակի ծառայողների արարքներում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով” ակտիվիստի հայտարարության հիման վրա, որը ներկայացվել էր 2013թ. դեկտեմբերի 2-ին “ընդդեմ մաքսային միության” ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանների կողմից Լ.Ասլիկյանին բռնի ուժով, իր կամքին հակառակ ոստիկանական մեքենա տեղափոխելու և տեսախցիկը խլելու և կոտրելու համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Լ.Մելքոնյանի որոշման դեմ բողոք է բերվել նաև ՀՀ գլխավոր դատախազին, որը մերժել է բողոքը և գտել, որ քննիչի կայացրած որոշումը հիմնավոր է: Նման մոտեցում է ցուցաբերել նաև դատավոր՝ Գ.Պողոսյանը, ով անհիմն բողոքը մերժելով, անտեսել է այն, որ Լ.Ասլիկյանին ապօրինի տեղափոխել են ոստիկանների մեքենա, որ իրենից խլել են իր տեսախցիկը, որը հայտնվել էր ոստիկանների ավտոմեքենայում, և որ այն վնասվել և այլևս պիտանի չէ օգտագործման: Դատարանի կայացրած անհիմն որոշումը անակնկալ չէր բողոքաբերի համար, սակայն ավելի զարհուրելի էր այն, որ դատարանը անհավասար մոտեցում էր ցուցաբերում դատավարության կողմերին, բողոքաբերի նկատմամբ բացահայտ ցուցաբերելով իր վերաբերմունքը: Ավելին վերջինս դատական նիստի ավարտից հետո հենց դատարանի դահլիճում ծխախոտը ծխելով կոպիտ ձևով դատարանի դահլիճից դուրս հրավիրեց Լ.Ասլիկյանին սատարելու համար դահլիճում գտնվող Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներին:
Թողնել մեկնաբանություն