Skip to main content

ՄԻԵԴ. Փաստաբանին արտոնագրից զրկելը կարծիքի արտահայտման համար չափազանց լուրջ պատիժ է

ՄԻԵԴ. Փաստաբանին արտոնագրից զրկելը կարծիքի արտահայտման համար չափազանց լուրջ պատիժ է
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Իրկուտսկի մարզի Փաստաբանների պալատի երկու նախկին փաստաբանների բողոքի հիման վրա, որոնց պալատի ներսում ծագած կոնֆլիկտի պաատճառով զրկել էին արտոնագրերից։
Հայցվորներից մեկի ներկայացուցիչ Ռամիլ Ահմեդգալիևը կարևորել է այս որոշումը ռուսական մերօրյա փաստաբանության համար՝ նշելով, որ ներքին խնդիրները պետք է լուծվեն կառույցի ներսում, բայց այդ որոշումները չեն կարող լինել կամայական: Իրկուտսկի մարզի Փաստաբանների պալատի նախագահ Օլեգ Սմիրնովն իր հերթին նշում է, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ իրավիճակը ոչ հստակ է ներկայացված: Ըստ նրա խոսքերի հայցվորներին արտոնագրերից զրկել են ոչ թե դատարանին քննադատելու համար, այլ քանի որ նրանք անհիմն մեղադրել են իրենց գործընկերոջը դատավորների հետ անօրինական կապեր ունենալու մեջ: Փաստաբանների պալատի մեկնաբանության մեջ Փաստաբանների դաշնային պալատի փոխնախագահ Գենադի Շարովը հիշեցրել է, որ կարգապահական գործերի հետ կապված հարցերը գտնվում են ՌԴ սուբյեկտների փաստաբանական պալատների իրավասության ներքո:
Ամբողջական նյութը՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով