Նուբարաշեն ՔԿՀ-ի ադմինիստրացիան չ՞ի տիրապետում իրավիճակին
2016թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավորՀրաչյա Գևորգյանի բուժմասում գտնվող խուց տեղափոխելեն 2 անձ, որից մեկը ունեցել է ակնհայտ առողջական խնդիրներ (եղել է հենափայտերով), իսկ մյուսը տեղափոխվել է այսպես կոչված «զրոներից»:
Խցում տեղի ունեցած միջադեպից հետո, նշված անձը առանց խնդիրների հեռացելէ խցից և ըստ Հ. Գևորգյանի կրկին տեղափոխվել է «զրոներ»: Նշվածը ըստ Հրաչյա Գևորգյանի թույլ է տալիս ենթադրել, որ այդ անձին տեղփոխել են խուց իրեն վնասելու համար, այլապես, եթե նա իսկապես վատառողջ լիներ, ապա նրան միջադեպից հետո կտեղափոխեին ոչ թե «զրոներ», այլ բուժ մասի այլ խուց:
Ըստ Հրաչյա Գևորգյանին մայիսի 12-ին իրեն է այցելել բուժմասի ղեկավարը և հայտնել, որ բուժմաս կալանավոր կարող է տեղափոխվել բացառապես իր որոշման հիման վրա, իսկ ինքը որևէ մեկի վերաբերյալ նման որոշում չի կայացրել և տեղեկություն չունի, թե ով է եղել այդ անձը և ինչպես է նա հայտնվել Գևորգյանի խցում: Ի պատասխան Գեվորգյանի այն հայտարարության, որ նա կբողոքի կատարվածի մասին, բուժմասի պետը հայտնել է, որ «ես նման հրաման չեմ տվել, տեղեկություն չունեմ, ում ուզում եք բողոքեք»:
Թողնել մեկնաբանություն