«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի միջոցով նամակ է փոխանցել, որը վերաբերում է «Նուրբարաշեն »ՔԿՀ-ում իրականացվող հեռախոսների առքուվաճառքին: Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Ինձ խուզարկողներից մեկը ինձ տեղյակ է պահել, որ իրենց ստիպում են, որ մտնեն կալանավորների խցերը և նրանցից հավաքեն հեռախոսներն ու հանձնեն ռեժիմնիկներին, որոնք էլ նույն հեռախոսները վաճառում են կալանավորներին: Իսկ բերդի հետաքննիչը դրսից է հեռախոսներ բերում և դարձյալ վաճառում կալանավորներին»:
Թողնել մեկնաբանություն