Skip to main content

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։

Անկախության սերնդի հպարտ ներկայացուցիչ լինելով՝ անկախության կարևորությունը տեսնում եմ պապերիս ու ծնողներիս հայացքում ու խոսքերում։ Դարեր շարունակ տանջված ու օտարի լծի տակ ապրած իմ ժողովուրդն արդեն 27 տարի է հպարտությամբ վայելում է իր ազատ երկրի ամեն բացվող առավոտը։ Այս տարի ազատությունն ու անկախությունն էլ ավելի են արժևորվել մեզ՝ հայոց աշխարհի հպարտ քաղաքացիներիս համար։ Մեր ազատատենչ ոգին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայը այլևս երբեք չի խոնարհի իր գլուխը, այլ միշտ բաց ճակատով ու միասնական ոգով կանցնի իր ճամփան։ Շնորհավո՛ր տոնդ, ի՛մ ազատ ու անկախ Հայաստան։

Արփինե Մաթևոսյան, կամավոր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով