Նախկին զինվորական, ավագ ենթասպա Մելիքսեթ Գաբոյանն այսօր իր ոտնահարված իրավունքների վերականգման համար անհատական խաղաղ բողոքի ակցիա էր իրականացնում Ոստիկանության շենքի դիմաց։
Որոշ ժամանակ այնտեղ մնալուց եւ hrtv.am-ին հարցազրույց տալուց հետո ոստիկանները որոշեցին բերման ենթարկել Մելիքսեթ Գաբոյանին։ Պատճառաբանությունն այն էր, որ նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա։ Մինչդեռ նախկին զինվորականը ոստիկանության աշխատակցին ցույց տվեց անձնագրի պատճենը, սակայն դա էլ չբավարարեց նրանց։ Երկար բանակցություններից հետո Մելիքսեթ Գաբոյանին բերման ենթարկեցին։ «Մենք չենք որոշողը, մեզ հրահանգ են տվել»,-ասաց ոստիկաններից մեկը։
Հիշեցնենք, որ 17 տարի է Մելիքսեթ Գաբոյանը արդարության փնտրտուքներում է։
Թողնել մեկնաբանություն