Skip to main content

Ստիպել Google-ին հեռացնել Dragonfly-ը

Հնարավոր է , որ Google-ը դադարեցրել է իր ծրագրերը Չինաստանում գրաքննությանն աջակցություն ցուցաբերելու առումով, սակայն արդեն ժամանակն է, որ ծրագիրն ընդմիշտ չեղարկվի։ 2018թ․ օգոստոսին հայտնի դարձավ, որ չնայած Google-ը խոստացել էր, որ աջակցություն չի ցուցաբերելու Չինաստանում գրաքննությանը, այն պատրաստվում է դրժել իր խոստումը և գործարկել որոնողական մի ծրագիր, որը որը կհամապատասխանի չինական կառավարության համացանցային ռեպրեսիվ կանոնակարգերին: Ծրագիրը կոդավորված անվանել են “Dragonfly”, և ամբողջ աշխարհում լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպություններ և հենց Google-ի աշխատակիցներ բողոքի են դուրս եկել այս բիզնես-քայլի դեմ։  2018թ․ դեկտեմբերին տեղեկությունների արտահոսք եղավ, թե Google-ը պատրաստվում է դադարեցնել ծրագիրը։ Սակայն Google-ը դեռևս հրապարակայնորեն չի հայտարարել “Dragonfly” գաղտնի ծրագրի չեղարկումը, ինչը նշանակում է, որ այն ցանկացած պահի կարող է վերագործարկվել, և մենք կարող է այդ մասին չիմանալ, մինչև շատ ուշ չլինի։

Եթե որոնողական այս ծրագիրը գործարկվի, Չինաստանում կարգելափակվի Google օգտագործող մարդկանց մուտքն արգելող այնպիսի կայքէջեր, ինչպիսիք են Wikipedia-ն և Facebook-ը, կարգելափակվեն «մարդու իրավունքներ» և նման այլ որոնողական արտահայտությունների բովանդակությունը։ Չինաստանի կառավարությունը կանոնավոր կերպով մարդկանց բանտ է ուղարկում այն բանի համար միայն, որ նրանք համացանցում պարզապես առանձնանում են իրենց քաղաքական հայացքներով, նույնիսկ կարող են լրտեսել Google օգտատերերին։ Միացե՛ք միջնորդությանը և թույլ մի՛ տվեք Google-ին գործարկել գրաքննադատական որոնողական ծրագիրը։ Մենք պահանջում ենք, որ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային

  • հրապարակայնորեն հայտարարի Dragonfly ծրագրի չեղարկումը և չվերագործարկի որոնողական որևէ ծրագիր ի վնաս մարդու իրավուքների Չինաստանում կամ այլ երկրներում,
  • երաշխավորի տեղեկատու անձանց և այլ աշխատակիցների պաշտպանությունը։

Մենք գրեթե վստահ ենք, որ Google-ը չի գործարկի գրաքննադատական որոնողական ծրագիրը։ Գործի՛ր հիմա։ Միջնորդությանը միանալու համար անցե՛ք հղումով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով