Տաջիկստանի իշխանությունները թույլ չեն տալիս 4-ամյա հիվանդ երեխային դուրս բերել երկրից
Տաջիկստանի 4-ամյա բնակիչ Իբրահիմ Համազա Տիլլոզոդայի մոտ հայտնաբերվել է նարնջի մեծությամբ քաղցկեղի ուռուցք, որի բուժումը հնարավոր չէ իրականացնել երկրում։
Կյանքի եւ մահվան սահմանագծին գտնվող տղայի բուժումը հնարավոր է միայն արտերկրում։ Տաջիկստանի իշխանությունները, սակայն, թույլ չեն տալիս երեխային դուրս բերել երկրից։
Պատճառն այն է, որ Իբրահիմ Համզան ընդդիմադիր գործիչների ընտանիքի անդամ է: Նրա հայրը եւ պապը քաղաքական հետապնդումներից խուսափելու պատճառով փախել են Տաջիկստանից:
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Մարիուս Ֆոսումը հայտարարել է, որ Տաջիկստանի իշխանությունները պետք է անմիջապես թույլ տան, որ 4-ամյա Համզան եւ նրա ընտանիքը մեկնեն երկրից՝ երեխայի պատշաճ բուժօգնությունն ապահովելու համար: Human Rights Watch-ի Կենտրոնական Ասիայի բաժնի հետազոտող Սթիվ Սվերդլովն էլ նշել է, որ Տաջիկստանի իշխանությունները կարծես պատանուն պատանդ են պահում՝ հոր եւ պապի վրա ճնշում գործադրելու համար:
«Հելսինկյան ասոցիացիա»-ն եւս միանում է կոչին եւ Տաջիկստանի իշխանություններին հորդորում օր առաջ թույլատրել երեխային դուրս բերել երկրից՝ պատշաճ բուժօգնությունն ապահովելու համար։
Մանրամասներն անգլերենով այստեղ՝
Թողնել մեկնաբանություն