Skip to main content

Փաստաբան Ա.Թամազյանը իր պաշտպանյալ Է.Վարագյանի գործի մասին

Վարագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.09.2013թ.-ին խաղալիք ատրճանակի և դանակի սպառնալիքով հարձակվել է Քարոլին Բաղումյանի և նրա դստեր՝ անչափահաս Էմիլիա Սիմոնյանի վրա, հափշտակել գումար և ոսկյա զարդեր, որից հետո առևանգելով նրանց, իրենց իսկ ավտոմեքենայով, տանելով ամայի տարածք, սպառնալիքով Ք. Բաղումյանի կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Դատարանը որոշել է տուժողների հարցաքննությունը իրականացնել դռնփակ դատական նիստում:
Ամբաստանյալի պաշտպան` Աննա Թամազյանը, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ` Զ.Հովհաննիսյանին հայտնել է, որ ըստ իր պաշտպանյալի հայտարարության, վերջինս նախաքննության ընթացքում ենթարկվել է խոշտանգումների, ինչպես նաև քրեական գործով հիմնավորված չէ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, և դժգոհել է այն հանգամանքից, որ լրատվամիջոցները խեղաթյուրելով փաստերը, սխալ տեղեկություններ են տարածում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շուրջ: Փաստաբանը նաև հայտնեց, որ դռնփակ նիստի ժամանակ տուժողների` մոր և դստեր ցուցմունքները չէին համապատասխանում նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին, այսինքն կային որոշակի հակասություններ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 14.03.2014թ. ժ.-14:30

Մանրամասները տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով