Փաստաբան՝ Արշակ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
որում ներկայացվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով դատավարության և ամբաստանյալ՝ Գ.Բառնաուսովի մոր տրված հարցազրույցի տեսագրությունները, որտեղ խոսվում է այն մասին, որ փաստաբանը հրավիրվել է նախաքննության մարմնի կողմից, մեղադրանքն առաջադրվել է մանկահասակ երեխայի ներկայությամբ, որին փաստաբանը չէր առարկել:
Սույն թվականի մարտի 4–ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյանը, կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան՝ Արշակ Հարությունյանի նկատմամբ, քանի որ ներկայացված տեսանյութերով առերևույթ առկա է փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում http://advocates.am/news/view/704.html:
Կարգապահական վարույթ հարուցելը ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում, քանի որ այդ հարցի վերջնական պատասխանը կարգապահական վարույթի իրականացման արդյունքում իրավասու է տալ Պալատի խորհուրդը իր համապատասխան որոշմամբ, սակայն ողջունելի է ՀՀ փաստաբանների պալատի հետևողականությունն ու արագ արձագանքը:
Թողնել մեկնաբանություն