Skip to main content

«Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկում

2019թ մարտի 7-ին տեղի կունենա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով կլորսեղան հանդիպում-քննարկում։

Քննարկման նպատակն է բացահայտել փաստաբանական/իրավապաշտպան գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի առկա թերությունները, որոնք իրապես խոչընդոտում են ոլորտի դերակատարների ակտիվ ու արդյունավետ գործունեությանը, այն տարբեր հետպնդումներն ու ճնշումները, որոնց նրանք ենթարկվում են իրենց մասնագիտական պարտականնությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև առաջարկել խնդրի լուծմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայլեր և օրենսդրական փոփոխություններ՝ հետագա լրամշակման և ՀՀ Կառավարությանն առաջարկելու նպատակով։

Կլորսեղան հանդիպումը տեղի կունենա «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա, 19), ժամը 1800 – 2000-ին։

Օրակարգում՝  հետհայացք ոլորտին առնչվող իրադարձություններին նախորդ երկու տարիների ընթացքում, փաստաբանների գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտում առկա խնդիրների ներկայացում, լուծումների առաջարկում։ 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով