2019 թ․ ապրիլի 29-ին տեղի կունենա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից հրավիրված «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլորսեղան հանդիպում-քննարկումը։
Քննարկման նպատակն է՝ փաստաբանների նկատմամբ դատական պատժամիջոցների կիրառմամբ կարգապահական հետապնդումների խնդրի, փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման ներկա իրավիճակի, այդ խոչընդոտման մասին հաղորդումների և արդյունքների մասին վիճակագրության ներկայացումը։
Հանդիպումը տեղի կունենա ժամը 12․00 – 14․00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա 19)։
Թողնել մեկնաբանություն