Փաստաբանների պալատի ներկայացուցիչը տեսանկարահանվելու ցանկություն չուներ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբանի հայցն ընդդեմ ՓՊ որոշման։ Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել պալատի նախագահի և խորհրդի որոշումները։ Պատմությունը սկսել էր փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում հրապարակված նյութից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը, մեկնաբանություն էր գրել։
«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»։
Դրա համար նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։
Այսօր հայցվոր կողմը չէր ներկայացել դատական նիստին։ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանն առարկեց տեսանկարահանման միջնորդության դեմ․ «Տեսանկարահանվելու ցանկություն չունեմ։ Դա որոշակի շահարկումների տեղիք է տալիս»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը։
Պատասխանողը, դատարանի առաջարկով, ապացուցման վերաբերյալ գրավոր դիրքորոշում հայտնելու համար երկու շաբաթ ժամանակ խնդրեց։ Դատական նիստը կշարունակվի մայիսի 30-ին։
Թողնել մեկնաբանություն