ՔԿ վարչությունը կրկին չի տրամադրում բուժօգնություն
Հ.Գևորգյանը 2011 թվականի հոկտեմբերին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ենթարկվել է խոշտանգումների և որպեսզի ոստիկանները դադարեցնեն բռնությունները նրանց ներկայությամբ մի քանի հատ մեխ է կուլ տվել, որի պատճառով ներկայումս /ըստ իր հայտարարության/ ունի սուր ցավեր, արյունահոսում է և կարիք ունի վիրահատության: Դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին, իսկ մայրը՝ ՔԿ վարչություն, բայց ապարդյուն, որևէ միջոց չի ձեռնարկվում, պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության նման անմարդասիրական մոտեցումը նորություն չէ, արձանագրվել է նաև մի շարք կալանավորների նկատմամբ, որի մասին վկայում են կալանավորների բազմաթիվ բողոքները: Վերջին դեպքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկ այլ կալանավոր Տավրոս Ոսկանյանի դեպքն էր, որին բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն ՔԿ վարչությունը սպասում է «սուր վիրաբուժական պաթալոգիայի» առաջացմանը:
Թողնել մեկնաբանություն