Քննիչը կեղծել է ցուցմունք վերցնելու վայրը
որ նա և իր ընկեր Արմեն Արտավազդի Զառաֆյանը 2013թ. մարտի 1-ին ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 302 հասցեում գնտնվող մթերային խանութի մոտ վիճաբանության բռնվելով ՀՀ ՊՆ թիվ 32822 զորամասի պայմանագրային զինծառայող Արմեն Աշոտի Պոտրոսյանի հետ, ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին Ա. Պետրոսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
31.03.2014 թվականին տեղի ունեցած նախաքննության մարմնի կողմից թույլ տրված հերթական կեղծիքն է հայտնաբերվել: Դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա լրացուցիչ հարցաքննվել է տուժող Արմեն Պետրոսյանը, որը պաշտպանի հարցին պատասխանել է, որ քննիչի կողմից հարցաքննվել է հիվանդանոցում, սակայն արձանագրության մեջ նշված է, որ Ա.Պետրոսյանը հարցաքննվել է Շենգավիթի քննչական բաժանմունքում: Մանրամասները` տեսանյութում.
Թողնել մեկնաբանություն