Կարեն Կունգուրցեվի գործ. վկաները ոչինչ չեն հիշում. Տեսանյութ
![](https://hahr.am/wp-admin/admin-ajax.php?action=kernel&p=image&src=%7B%22file%22%3A%22wp-content%2Fuploads%2F2014%2F12%2Fimages_kungurcev.jpg%22%2C%22thumbnail%22%3A%22%2C300%2C%22%7D&hash=e74a662b)
Իսկ այն, ինչը որ նրանք հիշում և պատմում էին դատարանում, էականորեն տարբերվում էր իրենց նախաքննական ցուցմունքներից: Վկաներից մեկն ընդհանրապես նշեց, որ ինքը դեպքի մասին պատմել է քննիչին այլ բան, սակայն քննիչն իրեն գրելու համար թելադրել է այլ բան, ինչը ինքը կատարել է: Եվ դա կատարվել էր անչափահաս վկայի ծնողի և մարզիչի ներկայությամբ: Դահլիճում գտնվող ծնողը չհերքեց, որ իր տղան գրել է քննիչի թելադրածը:
Գործով նման իրավիճակների պարբերաբար կրկնվելն այլևս զարմանք չեն առաջացնում ոչ միայն Հելսինկյան ասոցիացիայի դիտորդների, այլ նաև դատավարության մասնակիցների մոտ, ովքեր հաճախ չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ վկաների ակնհայտ սխալ և իրականությունից ու որևէ տրամաբանությունից զուրկ ցուցմունքների վերաբերյալ:
Նիստի վերջում դատարանը քննեց Կ. Կունգուրցևի պաշտպան՝ Ա.Պապիկյանի, միջնորդությունը՝ քննիչի 2013 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրած՝ մեղադրյալի տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին որոշումը վերացնելու մասին:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, և շուրջ մեկուկես տարի Կ. Կունգուրցևի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվեց:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց քննության մարտի 9-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի:
Թողնել մեկնաբանություն