Skip to main content

Կարեն Կունգուրցեվի գործ. վկաները ոչինչ չեն հիշում. Տեսանյութ

Իսկ այն, ինչը որ նրանք հիշում և պատմում էին դատարանում, էականորեն տարբերվում էր իրենց նախաքննական ցուցմունքներից: Վկաներից մեկն ընդհանրապես նշեց, որ ինքը դեպքի մասին պատմել է քննիչին այլ բան, սակայն քննիչն իրեն գրելու համար թելադրել է այլ բան, ինչը ինքը կատարել է: Եվ դա կատարվել էր անչափահաս վկայի ծնողի և մարզիչի ներկայությամբ: Դահլիճում գտնվող ծնողը չհերքեց, որ իր տղան գրել է քննիչի թելադրածը:
Գործով նման իրավիճակների պարբերաբար կրկնվելն այլևս զարմանք չեն առաջացնում ոչ միայն Հելսինկյան ասոցիացիայի դիտորդների, այլ նաև դատավարության մասնակիցների մոտ, ովքեր հաճախ չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ վկաների ակնհայտ սխալ և իրականությունից ու որևէ տրամաբանությունից զուրկ ցուցմունքների վերաբերյալ:

Նիստի վերջում դատարանը քննեց Կ. Կունգուրցևի պաշտպան՝ Ա.Պապիկյանի,  միջնորդությունը՝ քննիչի 2013 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրած՝ մեղադրյալի տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին որոշումը վերացնելու մասին:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, և շուրջ մեկուկես տարի Կ. Կունգուրցևի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվեց:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց քննության մարտի 9-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով