Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին
Անընդունելի ենք համարում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի կանխակալ հայտարարությունը, որով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ կիրառված բռնությունը որակվել է որպես իրավաչափ գործողություն: Անկախ հետագա քննության արդյունքներից՝ տեղի ունեցածին շատ կարճ ժամանակ անց նման գնահատական տալը քննության վրա ճնշում գործադրելու և ուղղորդելու բացահայտ միտում ունի, ինչն արդեն իսկ հիմնավոր կասկած է հարուցում քննության հետագա օբյեկտիվ լինելու վերաբերյալ:
Պահանջում ենք՝
1. Պատշաճ, բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ իրականացնել քննություն՝ անձեռնմխելիությամբ օժտված անձի, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների մեղավորներին բացահայտել և ենթարկել քրեական պատասխանատվության:
2. Հաշվի առնելով այն բազմաթիվ փաստերը, որ նմանատիպ բռնությունները կրում են շարունակական և պարբերական բնույթ՝ պահանջում ենք առարկայական քայլեր ձեռնարկել՝ հետագայում նմանատիպ երևույթները բացառելու համար:
Կիսվել:
- Click to share on X (Opens in new window) X
- Click to share on Facebook (Opens in new window) Facebook
- Click to print (Opens in new window) Print
- Click to share on LinkedIn (Opens in new window) LinkedIn
- Click to share on Telegram (Opens in new window) Telegram
- Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp

Թողնել մեկնաբանություն
You must be logged in to post a comment.