Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը: Սակայն Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի դատակaն նիստը հետաձգվի, քանի որ ինքը հենց այսօր է լիազորվել որպես Վահրամ Սահակյանի փաստաբան և իրեն ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար:
Արթուր Հայրապետյանը չառարկեց և դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 4-ին, ժամը 16.40: Իդեպ, Վահրամ Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել:
Նշենք, որ ամիսներ առաջ գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը Facebook սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:
Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն:
Թողնել մեկնաբանություն