Skip to main content
Հլս 2, 2020
Ս․թ․ հունիսի 29-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ը Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում։ Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հանդիպումն իրականացվեց հեռավար ձեւաչափով։ Հանդիպման հրավերն ուղարկվել  էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ԵԽ երևանյան գրասենյակին, Արդարադատության նախարարությանը, ԱԺ պատգամավորների, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին,Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ փաստաբանների պալատին, ՀՀ դատախազությանը, իրավապաշտպան ՀԿ-ների…

Հնս 16, 2020
Ուղեցույցը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Հելսինկյան ասոցիացիա»  հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Հելսինկյան ասոցիացիա»  հասարակական կազմակերպությանն են, և պարտադիր չէ, որ արտահայտեն  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության տեսակետները: Ուղեցույցը նախատեսված է դատական մշտադիտարկմամբ և լուսաբա…

Հնս 8, 2020
Սույն ուսումնասիրությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի հետազոտությանը՝ նպատակ ունենալով վեր հանել ծառայության արդյունավետ գործունեությունը խաթարող բացերը և թերությունները, ստացված արդյունքների հիման վրա արձանագրել ծառայությունը խոչընդոտող հիմնական գործոնները և առաջարկել առաջնահերթ բարեփոխումների ուղղություններ: Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև որոշ մտահոգություններ պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում Պրոբացիայի ծառայության դերակատարման կարգավորումների, օրենքով ս…

Հնս 3, 2020
«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի 298-Ն որոշման հիման վրա արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբանների աջակցությամբ քրեական գործերով կալանքից կամ արգելանքից ազատվել է 5 անձ։ Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող անձի նկատմամբ ընտրվել է ստորագրություն խափանման միջոցը։ ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրվող և կալանավորված անձի խափանման միջոցը փոփոխվել և անձը կալանքից ազատվել է ՀՀ վերաք…


Մրտ 27, 2020
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշել է բեկանել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գերասիմ Մարդանյանի գործով դատական ակտը։    Գերասիմ Մարդանյանը մեղադրվում է  խոշտանգման մեջ։    Ըստ մեղադրանքի՝  հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, Գերասիմ Մարդանյանը 2017թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին։   Ըստ գործի նախաքննության՝  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի…

Մրտ 13, 2020
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան զեկույցը, որում անդրադարձավ այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկ…

Մրտ 9, 2020
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ «Մնացե՛ք ամուր և նվիրված այս մեծ գաղափարին»․ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի առաջին ներկայացուցիչ Ֆրիմութ Դյուվ (1936-2020թ․թ․), հուշագրությունից ՎԻԵՆՆԱ, 2020 թ. մարտի 5 ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և նրա երկու նախորդները՝ Դունյա Միյատովիչը և Միկլոշ Հարաստին, այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ ի հիշատակ ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով առաջին ներկայացուցիչ Ֆրիմութ Դյուվի, ով կյանքից հեռացավ անցյալ երեքշաբթի: «Մենք` ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և ԶԼՄ-ների ազատության հարցերով ն…