Skip to main content
Փտր 11, 2020
ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս-ին  մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309 հոդվածի երկրորդ մասով։ Ճամբարակի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա, 2007թ. փետրվարից 2010թ. մայիս ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը, առերևույթ դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։  Մասնավորապես, 2008թ…

Նյմ 5, 2019
Ավելի քան 450 բանտարկյալներ դուրս են գալիս բանտից Օկլահոմայում երկուշաբթի օրը, ինչպես այն կոչում են պետական պաշտոնյաները, ԱՄՆ պատմության մեջ ամենամասշտաբային մեկօրյա ներման շնորհիվ։ Հասարակ թմրանյութերի և սեփականության դեմ ուղղված հանցանքների մեղադրանքներով դատապարտվածների ազատ արձակումը իրականացվել է հանրապետական նահանգապետ Քևին Սթիթի կողմից ստորագրված օրինագծի միջոցով։ Սթիթի համար առաջնահերթություն է Օկլահոմայի՝ երկրում ամենամեծ թվով բանտարկյալների թվի կրճատումը։ Ըստ նահանգապետի աշխատակազմի՝ բանտարկյալների ազատ արձակումն Օկլահոմայում կխնայի մոտ 11.9 միլիոն դոլար՝ ճաղերի հետևում նրանց պահելո…

Հկտ 31, 2019
2019 թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսին PROTECTDEFENDERS.EU-ը հայտնել է իրավապաշտպանների դեմ ՈՒՂՂՎԱԾ առնվազն 18 նոր հարձակումների մասին։ Մանրամասն տեղեկության համար այցելեք այստեղ։

Սպտ 13, 2019
   Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Նորքի զինված խմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին։    Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այս գործով Արթուր Վարդանյանի պաշտպանությունը մոտ 6 ամիս է  ստանձնել էր նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նա բազմիցս էր բարձրաձայնել մոտ 4 տարի կալանքի տակ գտնվող  Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի մասին։

Սպտ 11, 2019
HAHR__Strategic_Plan.pdf

Սպտ 10, 2019
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօրվանից ստանձնել է 2008թ․ մարտի 1-ի դեպքերով տուժող Անդրանիկ Հարությունյանի շահերի պաշտպանությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, Հելսինկյան ասոցիացիան շարունակելու է հետեւել գործի ընթացքին եւ դրա քննության հետ կապված ցանկացած ապօրինության դեպքում բարձրաձայնել։

Սպտ 4, 2019
Հենց այս պահին մեր երկրագունդը հայտնվել է կլիմայի արտակարգ իրավիճակում, որն սպառնում է մեր ապագային։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Մարդիկ են այս ճգնաժամի պատճառը, և մենք ունենք այն շտկելու ուժ․ մենք բոլորս դրա մասն ենք կազմում և պետք է հենց հիմա անցնենք գործի: Եթե չկա մոլորակ, չկա մարդկություն, չկան մարդու իրավունքներ։ Կլիմայի ճգնաժամը սպառնում է մարդու գոյատևմանը և մարդու բոլոր իրավունքներին՝ կյանքին, առողջությանը, բնակարանի անձեռնամխելիությանը, այլն։   Ի՞նչ կարող ես անել դու: Աջակցի՛ր կլիմայի արտակարգ իրավիճակի հարցով հայտարարված համընդհանուր գործադուլին։ Ուրբաթ օրը ՝…

Հլս 22, 2019
Սեռական  բռնության առանձին գործերի քննության ընթացքում Նյու Ջերսիի մի քանի դատավորների կողմից հնչեցրած անհանգստացնող հայտարարություններին ի պատասխան այդ դատավորները ենթարկվեցին համազգային ստուգման։ Արդյունքում նահանգային Գերագույն դատարանը հայտարարեց մեկ դատավորի հրաժարականի և մեկ այլ դատավորի նկատմամբ վարույթի նախաձեռնման մասին։ Դատարանը որոշեց, որ նահանգի բոլոր դատավորները պետք է նաև սեռական բռնության մասին ուսուցում անցնեն։ Նյու Ջերսիի Գերագույն դատարանը հաստատեց The New York Times-ին, որ ընդունել է դատավոր Ջեյմս Տրոյանոյի հրաժարականը, ով 2018 թվականին մեղմ որոշում է կայացրել սեռական…

Հլս 17, 2019
16 հուլիսի 2019 թվական                                                                                                 …