Skip to main content
Հլս 8, 2019
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Չմեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի եւ այդ դատարանի անդամների հայտարարություններում արտացոլված հայտնի հակասությունները` արձանագրում ենք հետեւյալը: Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը,  չեն վայելել հանրության վստահությունը, չեն բավարարել քաղաքական եւ կուսակցական ազդեցությունից զերծ` անկախ,  անաչառ եւ հեղինակավոր դատական իշխանության չափանիշները, գործադիր իշխանության եւ իշխող քաղաքա…

Հնս 26, 2019
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում տեղակայված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, պետական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների ներկա գտնվել «Օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդար դատավարության երաշխավորումը որպես ժողովրդավարությանը նպաստող միջոցներ»  թեմայով կլորսեղան քննարկմանը, որը տեղի կունենա 2019 թ․ հունիսի 29-ին, ժամը 11-13-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա 19)։

Հնս 26, 2019
1997 թվականին Տնտեսական ու սոցիալական խորհրդի հանձնարարականով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հունիսի 26-ը հռչակեց որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Օրվա խորհուրդը պայքարն է հանուն խոշտանգումների վերացման ու 1984-ի դեկտեմբերի 10-ին ընդունված՝ Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ հռչակագրի արդյունավետ իրականացումը։ «Խոշտանգումը մարդու կամքը կոտրելու արատավոր փորձ է: Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում բոլոր պետություններին վերջ դնել  ոճրագործների անպատժելիությանը և վերա…

Հնս 4, 2019
Վերջին երեք տարիների ընթացքում ProtectDefenders.eu ԵՄ իրավապաշտպան մեխանիզմը, որն իրականացվում է միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, դարձել է ամուր, հաջողված և վճռական գործիքի վտանգված իրավապաշտպանների համար, որին նաև ավելի հաճախ հղվում է իրավապաշտպանների հանրությունն ամբողջ աշխարհում։ Ըստ եռամյան զեկույցի՝ ProtectDefenders.eu-ն վտանգված իրավապաշտպաններին և տեղական իրավապաշտպան ՀԿ-ներին գործնական անհրաժեշտ օգնություն է տրամադրել և ռեսուրսներ է մոբիլիզացրել մոտ 30,018 իրավապաշտպանների համար ժամանակին և համապարփակ կերպով։ Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ…

Մյս 31, 2019
31 մայիս 2019 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերսբարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակխմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտումսերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանքէ: Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին, մեր կառավարությանը և մեր քաղաքացիներին այն կարևոր գործում, որ դրված է մեր առջև: Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝…

Մյս 30, 2019
Հյուսիսային Կարոլինայի Բարձրագույն  դատարանի նախկին դատավորը փողոցում միացել է մարդկանց խմբին նահանգի Օրենսդիր մարմնի շենքի մոտից և խոսել այն փոփոխությունների դեմ, որոնք առաջարկվել են օրենսդիրների կողմից ամբողջ նահանգում դատավորների նշանակման վերաբերյալ։ Օրենսդիրները հատուկ նստաշրջան են նախաձեռնել օրակարգով, որը չէր սահմանում որևէ հստակություն  օրենսդրական բարեփոխման առաջարկների վերաբերյալ։ Ցուցարարները անակնկալ կերպով ձերբակալվել են և դուրս բերվել Օրենսդիր մարմնի շենքի նիստերի դահլիճից։ Արդար դատարանների օրվա ակցիայի շրջանակներում մարդիկ պահանջել են իրականացնել օրենսդիրների կողմից…

Մյս 13, 2019
Փաստաբաններն ակնկալել են, որ  պետական մարմինների հետապնդումներից ազատվելուց հետո դրանք  շարունակություն չեն ունենա, բայց Փաստաբանների պալատի գործողություններով դրանք զարգացում ապրեցին, եւ հիմա  փաստաբանները թեւակոխել են նոր՝ իրենց պաշտպանելու փուլ։     «Եթե նախկինում  գործողությունները միտված էին մեր վստահորդների,  պաշտպանյալների իրավունքները պաշտպանելու, օրինականությունն ապահովվելու ուղղությամբ,   որը մեզ համար հետեւանքներ էր ունենում,  հիմա մեր իրավունքների պաշտպանության գործերով ենք զբաղված։  Չենք տեսնում այն լույսը,  որի&nbs…

Մյս 2, 2019
Փաստաբանների-իրավունքների-ջատագովություն-կլոր-սեղան-հանդիպում-ապրիլի-29-2019.pdf

Ապր 18, 2019
2019 թ․ ապրիլի 29-ին տեղի կունենա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից հրավիրված «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլորսեղան հանդիպում-քննարկումը։          Քննարկման նպատակն է՝ փաստաբանների նկատմամբ դատական պատժամիջոցների կիրառմամբ կարգապահական հետապնդումների խնդրի, փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման ներկա իրավիճակի, այդ խոչընդոտման մասին հաղորդումների և արդյունքների մասին վիճակագրության ներկայացումը։ Հանդիպումը տեղի կունենա ժամը 12․00 – 14․00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի»…