Ապր 18, 2019
Վերաքննիչ դատարանը ճանաչել է Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը
Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է Սյունիքի բաժնում խոշտանգման ենթարկված Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի բողոքը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ճանաչել է Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը եւ գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ արդյունավետ քննության։ Այս մասին տեղեկացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով, սա…
Ապր 9, 2019
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ապրիլի 5-ին Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկան ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դրսևորած խտրական վերաբերմունքը և վարքագիծը համարում ենք անթույլատրելի։ Անթույլատրելի ենք համարում նաև բռնության կոչեր հնչեցնող որոշ պատգամավորների վարքագիծը։ Կոչ ե…
Մրտ 22, 2019
Ազատ արձակել իրավապաշտպան, փաստաբան Նասրին Սոտուդեհին
Իրանում կանանց և աղջիկներին թույլատրված չէ դուրս գալիս տնից, եթե նրանք չեն ծածկում իրենց մազերը գլխաշորով և իրենց ձեռքերն ու ոտքերը՝ ազատ հագուստով։ Իրանում հիջաբ կրելու պարտադիր լինելու դեմ շարժումը սկսվել է 2017թ․-ին, երբ մի կին միայնակ դիմադրության գործողություն իրականացրեց։ Նա հանեց իր գլխաշորը և, ամրացնելով փայտի ծայրին, լուռ թափահարեց այն։ Բազմաթիվ կանայք ամբողջ երկրով մեկ միացան նրան՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ։ Նրանք հայտնի դարձան որպես «Հեղափոխական փողոցի աղջիկներ»։ Իրավապաշտպանը բանտարկվել է 2018թ․-ին Նասրինը պաշտպանել է այս կանանցից մի քանիսին, ովքեր ենթարկվել են դատական հետապնդ…
Մրտ 22, 2019
Փաստաբանների պալատը դեմ է տեսանկարահանման, եթե այն իրականացնում է «Հելսինկյան ասոցիացիա»-ն
ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանը, նախքան իր կարծիքը դատական նիստի ընթացքում տեսանկարահանման մասին հայտնելը, ցանկացավ ճշտել, թե ո՞վ է տեսանկարահանում անցկացնելու։ Պարզելով, որ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկարահանող խումբն է, առարկեց․ «Առարկում եմ։ Ծանոթ եմ իրենց գործելաոճին, եւ տեսանյութը կարող է յուրովի մեկնաբանվել»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը։ Հայցվոր Արայիկ Պապիկյանը Պալատի ներկայացուցչի պատճառաբանությունը չփաստարկված եւ հիմնազուրկ որակեց։ Այսօր դատարանում Արայիկ Պապիկյանը վիճարկում էր Փաստաբանների պալատի նախագահի 10.08.2017թ…
Մրտ 18, 2019
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է Մարդու իրավունքների 2018 թ. զեկույցը Հայաստանի մասին
Յոթ բաժիններից բաղկացած զեկույցի առաջին բաժինն անդրադառնում է նաև մարդու անձեռնամխելիության նկատմամբ հարգանքի հարցերին՝ ներառյալ ձերբակալության ընթացակարգերին և կալանքի ընթացքում վերաբերմունքին։ Մեջբերումն արվում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան-փաստաբանների հետ թեմայի շուրջ ունեցած զրույցների ընդհանրացման հիման վրա, մասնավորապես խոսելով այն մասին, որ օրենքը չի սահմանում գրավի գումարի առավելագույն չափի մասին, նաև տեղեկացնում այն բյուրոկրատական խոչընդոտների մասին, որոնց առաջ մարդը կանգնում է, երբ փորձում է ազատ արձակելուց հետո գրավի գումարը հետ ստա…
Մրտ 18, 2019
Կարգապահական հետապնդումների շարունակություն՝ այս անգամ ՔԿՀ-ի կողմից
«Վանաձոր» ՔԿՀ պետը Փաստաբանների պալատից խնդրում է պատասխանատվության ենթարկել փաստաբան Արայիկ Պապիկյանին զուտ նրա համար, որ վերջինս պահանջել է անհապաղ կատարել դատարանի որոշումը։ Փետրվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու մասին։ Դատարանից որոշումը պաշտպանը ուղարկել է «Վանաձոր» ՔԿՀ, որը մի քանի ժամ չէր կատարվել։ «Զանգահարեցի «Վանաձոր» ՔԿՀ։ Որպես բողոք նաեւ բավականին կոշտ արտահայտություններով պահանջեցի, որ պաշտպանյալիս անհապաղ ազատ արձակեն, որովհետեւ կար դատարանի անհապաղ ազատ արձակելո…
Մրտ 15, 2019
HRC40 Ինչպես նշում է Հատուկ զեկուցողը՝ հանուն ազգային անվտանգության քաղաքացիական հասարակությանը ճնշելը արդարացված չէ
Մարդու իրավունքների անկախ փորձագետը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղղված նոր զեկույցում կոչ է անում հասկանալ հակաահաբեկչական և անվտանգային չափորոշիչների և միջոցների առաջացրած վնասակար ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա։ Քաղաքացիական հասարակությանը լռեցնելն անարդյունավետ է․ այն վտանգում է ազգային անվտանգությունը։ Նոր խիստ զեկույցում ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում մարդու հիմնարար իրավուքների և ազատությունների խրախուսման և պաշտպանության առումով Հատուկ զեկուցողը հաստատակամորեն պնդում է, որ ազգային անվտանգության հրամայականները քաղաքացիական հասարակության ճնշելու համար ապահով…
Մրտ 12, 2019
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հրաչյա Ֆալանջյանի մոր բողոքը
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել 2016 թ․ մայիսի 13-ին սպանված` ոստիկանության կապիտան Հրաչյա Ֆալանջյանի մոր բողոքը։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում Հրաչյա Ֆալանջյանը տուժող, իսկ Մարիետա Անտոնյանը տուժողի իրավահաջորդ էին ճանաչվել, սակայն հետագայում կարգավիճակը վերացվել էր։ Մինչդեռ ՍԴ-ն որոշում է ընդունել, որ սպանված անձը եւս հնարավորություն պետք է ունենա արդարացվելու։ Սակայն մայրը երկու տարի է գործում կարգավիճակ չէր կարողանում ձեռք բերել։ Դիմել էին քննիչին, նախաքննության մարմնին, դ…
Մրտ 11, 2019
Փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու մասին օրենքի դրույթը պետք է վերացվի
Փաստաբանների նկատմամբ մասսայական հետապնդումներն սկսվեցին 2016թ․ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքերով հարուցված քրեական գործով պաշտպանությունը ստանձնելու պահից։ Դատարաններն անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի էին ենթարկում փաստաբաններին, այնուհետեւ Փաստաբանների պալատը համատարած կարգապահական պատասխանատվության էր ենթարկում նրանց։ Դրա վառ ապացույցը Փաստաբանների պալատի խորհրդի կողմից 2017թվականին 86 վարույթի հարուցումն էր, որոնցից միայն 69-ը՝ «Սասնա ծռեր»-ի գործով։ Իսկ 2018թ․ տվյալները դեռ առկա չեն: Փաստաբանների մուտքը դահլիճ խոչընդո…