Skip to main content
Հկտ 13, 2011
List of convicted Conscientious Objectors in Republic of Armenia as of October 2011

Հկտ 12, 2011
Մեր վերջին նամակը, որը նախարարին է ուղարկվել հուլիս ամսին, այդպես էլ չի արժանացել պատասխանի, և մեր բազմաթիվ հեռախոսախոսակցությունների ընթացքում արդարադատության նախարարության աշխատակցուհին նամակն անպատասխան թողնելու մի շարք պատճառաբանություններ է գտնում. մի դեպքում աշխատակիցները տեղում չեն, մեկ այլ դեպքում` նամակը հասցեագրված է արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանին, ով գտնվում է արձակուրդում կամ արձակուրդից վերադարձել է, բայց ներկայումս տեղում չի (այս պատասխանը ստանում ենք արդեն վերջին մի քանի զանգերի ընթացքում): Վերջերս “Արմենիա” հեռուստաալիքով դիտում էի “Ի՞նչ, Որտե՞ղ…

Հկտ 11, 2011
  Սանթրոսյանի մեղքն ապացուցող միակ փաստը նույն գործով մեղավոր ճանաչված Գուրգեն Ավետիսյանի` Սանթրոսյանին հանցակից ճանաչող նախաքննական ցուցմունքն է, որը նա, սակայն, և՛ նախաքննության փուլում, և դատարանու՛մ հերքել էր: Գուրգեն Ավետիսյանը ներակայացավ նաև վերաքննիչ դատարան, որտեղ պնդեց, որ գողությունը կատարել է միայնակ և Սանթրոսյանին հանցակից ճանաչող ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և ճնշումների ենթարկվելու արդյունքում: Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդի ներկայությամբ Ավետիսյանն ասաց, որ վերջինիս հայրը իրեն հայտնել է, որ Դիլիջանի քննչական բաժնից իրենց տուն են այցելել և…

Հկտ 3, 2011
Լայն հասարակության համար փակ էին նաև հանրային զուգարանները, որոնցից կրկին կարողանում էին օգտվել միայն ոստիկանության ներկայացուցիչները: Սա կարելի է դիտարկել որպես մի քայլ` ուղղված Ազատության հրապարակում նստացույցի դուրս եկած ՀՀ քաղաքացիների առօրյան դժվարացնելուն:  

Հկտ 3, 2011
Լայն հասարակության համար փակ էին նաև հանրային զուգարանները, որոնցից կրկին կարողանում էին օգտվել միայն ոստիկանության ներկայացուցիչները: Սա կարելի է դիտարկել որպես մի քայլ` ուղղված Ազատության հրապարակում նստացույցի դուրս եկած ՀՀ քաղաքացիների առօրյան դժվարացնելուն:  

Հկտ 3, 2011
Լայն հասարակության համար փակ էին նաև հանրային զուգարանները, որոնցից կրկին կարողանում էին օգտվել միայն ոստիկանության ներկայացուցիչները: Սա կարելի է դիտարկել որպես մի քայլ` ուղղված Ազատության հրապարակում նստացույցի դուրս եկած ՀՀ քաղաքացիների առօրյան դժվարացնելուն:  

Սպտ 29, 2011
 Դատարանի շենքի դիմաց ամբաստանյալի պաշտպան Գայանե Խաչատրյանը նկատել է շտապօգնության մեքենա. ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապօգնությունը ժամանել է 2 անգամ: Ամբաստանյալի ճնշումը բարձրացել էր 140 -100, նա փսխել է:Սակայն շտապօգնության բժիշկը նրան ներարկել է ցավազրկող և թողել, հեռացել: Այնուհետև դատարան է ներկայացվել 2 փաստաթուղթ, որտեղ առանց բժշկական և գործիքային / Էլեկտրոսրտագիր/ հետազոտության նշվել է, որ ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը բավարար է, սրտային որևէ պաթոլոգիա չունի և կարող է մասնակցել դատական նիստին: Սակայն ամբաստանյալի վիճակը գնալով…

Սպտ 23, 2011
Ավելի վաղ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ դիմումով դիմել է Պաշտպանության նախարարին` խնդրելով որդու գործով դատական նիստը Բերդ քաղաքից տեղափոխել Երևան, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա մեքենաներ տրամադրել Նազարյանի հարազատներին` Բերդ տեղափոխելու հանար:Ինչպես տեղեկացրել է Հեսլինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, դատական նիստից հետո դատավորը Նազարյանի հարազատներին ասել է, որ դատը Երևան կամ անգամ Իջևան տեղափոխել հնարավոր չէ: Տեղեկտավությունը http://www.epress.am-ի

Սպտ 22, 2011
Համաձայն  Epress.am-ի թղթակցի՝ ոստիկաններին մոտեցել է  ակցիայի կազմակերպիչներից մեկը` Գյումրիի “Ասպարեզ” ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Կարճ զրույցից հետո ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, պարզել են եռագույն դրոշները և, վանկարկելով “Ազատ, անկախ Հայաստան”, առաջ շարժվել: Ոստիկանները անմիջապես մոտեցել են ակտիվիստներին և նրանցից երկուսին նստեցրել ոստիկանական մեքենաներ և հեռացել Սարյանի պուրակից դեպի Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկված ակտիվիստներն էին Լևոն Բարսեղյանը և Facebook սոցիալական ցանցում քայլերթի մասին էջ ստեղծած Arno Kur / Սաշիկ Ղալեչյան/ օ…