Skip to main content
Մրտ 5, 2019
2019թ․ մարտի 7-ին տեղի կունենա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով կլորսեղան հանդիպում-քննարկում։ Քննարկման նպատակն է բացահայտել փաստաբանական/իրավապաշտպան գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի առկա թերությունները, որոնք իրապես խոչընդոտում են ոլորտի դերակատարների ակտիվ ու արդյունավետ գործունեությանը, այն տարբեր հետպնդումներն ու ճնշումները, որոնց նրանք ենթարկվում են իրենց մասնագիտական պարտականնությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև առաջարկել խնդրի լուծմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայ…

Մրտ 4, 2019
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ  Փաստաբանների պալատի խորհուրդը  շուրջ մեկ տարվա ընթացքում  22  կարգապահական վարույթ է հարուցել։             Կարգապահական վարույթները, սակայն,  ոչ միայն Արայիկ Պապիկյանի, այլ նաեւ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի», ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների պաշտպանների նկատմամբ էին հարուցվել։              Փաստաբանները   տևական ժամանակ դատա…

Փտր 27, 2019
28-ամյա անկախ Հայաստանի  պատմության մեջ կիրառվել է 11 համաներում՝  1992, 1995, 1997, 1998, 2001, 2006, 2009, 2011, 2013 եւ 2018 թվականներին։ Ընդ որում՝  1995թ. հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ հայտարված համաներումից մեկ ամիս անց հայտարարվել է ևս մեկ՝ փոքր համաներում, քանի որ «Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն էր կատարվել, որի արդյունքում համաներումը տարածվում էր նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի՝ (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) երկր…

Փտր 22, 2019
 «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փետրվարի 19-ին  եւ  20-ին հրավիրել էր «Հայաստանը փոփոխությունների ճանապարհին․հանդուրժողականություն ընդդեմ խտարականության» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկում։ Կարևորելով թեմայի արդիականությունը ներկայիս քաղաքական դաշտում՝ հանդիպմանը հրավիրված էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը։ Ցավոք սրտի, հրավերին արձագանքեցին և մասնակցեցին միայն արտախորհրդարական ուժերի՝ «Ազգային առաջընթաց», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների անդամներ։

Փտր 12, 2019
2019թ․ փետրվարի 7-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Ալաբամայից ստացված գործում չճանաչեց այն հիմնական սկզբունքը, որը  կապված է մահապատժի խցում ազատազրկված մուսուլմանի հետ։ Դոմինիկք Ռեյը խնդրել էր իր մահապատժի ժամանակ իր հետ ունենալ իմամի։ Սա բոլորովին սովորական խնդրանք է․ մահապատժի դատապարտվածները հիմնականում հնարավորություն են ստանում հանդիպելու հոգևոր ներկայացուցիչների կամ հոգևոր խորհրդականների հետ։ Ալաբամայի բանտը՝ Հոլմանի ուղղիչ-աշխատանքային հիմնարկը, որտեղ Ռեյը ազատազրկված էր, թույլ է տալիս իր քրիստոնյա հոգևորականին ուղեկցել մահապատժի ենթարկված ազատազրկվածներին այն սենյակ, որտեղ կատարվում…

Փտր 7, 2019
Հրապարակվել է Human Right Watch-ի 2019թ․-ի տարեկան զեկույցը։ 2019թ․ համաշխարհային զեկույցը ամբողջ աշխարհում մարդու իրավունքների դրության վերաբերյալ Human Right Watch-ի 29-րդ տարեկան զեկույցն է։ Այն ամփոփում է մարդու իրավունքների հիմնահարցերն աշխարհի ավելի քան 100 երկրներում և տարածքներում՝ հիմնվելով  մինչև 2017 թ. նոյեմբերի վերջը տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը, իր «Աշխարհի բռնապետերը բախվում են ահագնացող դիմադրության» հիմնական զեկույցում նշում է, որ մինչ բռնապետերը և իրավախախտները 2018թ․ հայտվում էին թերթերի առաջին էջերում , իրավապաշ…

Փտր 6, 2019
Հնարավոր է , որ Google-ը դադարեցրել է իր ծրագրերը Չինաստանում գրաքննությանն աջակցություն ցուցաբերելու առումով, սակայն արդեն ժամանակն է, որ ծրագիրն ընդմիշտ չեղարկվի։ 2018թ․ օգոստոսին հայտնի դարձավ, որ չնայած Google-ը խոստացել էր, որ աջակցություն չի ցուցաբերելու Չինաստանում գրաքննությանը, այն պատրաստվում է դրժել իր խոստումը և գործարկել որոնողական մի ծրագիր, որը որը կհամապատասխանի չինական կառավարության համացանցային ռեպրեսիվ կանոնակարգերին: Ծրագիրը կոդավորված անվանել են “Dragonfly”, և ամբողջ աշխարհում լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպություններ և հենց Google-ի աշխատակիցներ բողոքի են դուրս եկել ա…

Փտր 6, 2019
Դեռևս 2010թ.-ին Google-ը խոստում էր տվել: Աշխարհի ամենախոշոր որոնման համակարգը խոստացել է, որ երբեք չի աջակցի Չինաստանի համացանցային գրաքննությանը: Սակայն իր խոստումը պահեց մինչև 2018 թ. օգոստոսը, և սա մեկ այլ պատմություն է: Պարզվում է, որ Google-ը պատրաստվում է հրաժարվել իր խոստումից: «Project Dragonfly» կոդային անվան տակ Google-ն աշխատում է գաղտնի ծրագրով՝ Չինաստանում իր որոնողական համակարգը վերագործարկելու համար, անգամ եթե սա նշանակում է համագործակցել Չինաստանի իշխանությունների առցանց ռեպրեսիվ գրաքննության ու վերահսկման կանոնների հետ: Չինաստանում Google-ից օգտվող մարդիկ արգելափակվելու են ա…

Փտր 6, 2019
The judge of Yerevan Court of General Jurisdiction, Tatevik Grigoryan, today announced the verdict on the case, known as Zibiliks. The former head of the Utility Board of Yerevan Municipality, former head of Arabkir district, and the RPA member Hrayr Antonyan was found guilty in the case of bribing people into in order they should vote for the RPA in the pre-election stage of the Yerevan Council of Elder’s elections on May 14, 2017. He was sentenced to a fine of 2 million 500 thousand AMD. Meanwhile, the prosecutor Hayk Petrosyan had petitioned to sentence Hrayr Antonyan to three years’ inpri…