Skip to main content
Փտր 6, 2019
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրապարակեց հանրության կողմից «Զիբիլիքս»-ի անունը ստացած գործով դատավճիռը։ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ օգտին քվեարկելու համար կաշառք տալու գործով Երեւանի  քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ,  Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական  Հրայր Անտոնյանին  դատավորը մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց  2  մլն 500  հազար դրամ տուգանքի։ Մինչդեռ  մեղադրող Հայկ Պետրոսյանը միջնորդել էր Հրայր Անտոնյանին դատապար…

Փտր 6, 2019
«Եթե ես գնամ Բահրեյն , ես կրկին խոշտանգումների կենթարկվեմ»։ Բահրեյնի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հաքիմ ալ Արաբին տառապում է թայական բանտում, և լուրջ վտանգ կա, որ նա կարտահանձնվի Բահրեյն: Այնտեղ նա կարող է ենթարկվել անարդար դատավարության, բանտարկության և նույնիսկ խոշտանգումների: 2011թվականից սկսած Հաքիմը հանդես է գալիս Բահրեյնում կատարվող խոշտանգումների և իրավունքների այլ խախտումների դեմ։ 2014թ․ նա փախուստի է դիմել Բահրեյնից, երբ անարդարացի կերպով դատապարտվել էր ոստիկանական տեղամասի վրա վանդալային հարձակում գործելու համար։ Սակայն հանցագործությունը կատարվել էր, երբ նա մասնակցում էր ֆուտ…

Փտր 6, 2019
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։ Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։ Այցի մասին կարդացեք ավելի մանրամասն հետևյալ հղումով։ Զեկույցի հայերեն տարբերակը՝ այստեղ։

Փտր 4, 2019
Համաներումը_Հայաստանում_և_այլ_երկրներում_Հետագա_ճակատագիրը.pdf։

Փտր 4, 2019
ՀՀ Ազգային Ժողովին Նամակ-առաջարկ Հարգելի՛ ԱԺ նախագահ պարոն Միրզոյան, Հարգելի՛ փաստաբան-պատգամավորներ, Հարգելի՛ պատգամավորներ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեջ սահմանվել են նորմեր, որոնց համաձայն դատավարության ընթացքում կարող է կիրառվել դատական տուգանք՝ առավելագույնը 100.000 ՀՀ դրամի չափով։ Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հատկապես փաստաբանների դեմ։ Օրենսդրական այսպիսի «մտրակի» առկայությունը փաստաբանի իրավապա…

Հնվ 21, 2019
Անցած ամբողջ տարվա ընթացքում Amnesty International-ի մոտ 7մլն կողմնակիցներ ձեռնարկել են մի շարք գործողություններ՝ բողոքի ցույցեր, հայտարարություններ, միջնորդություններ և բազմաթիվ այլ միջոցներ, ամենուր մարդու իրավունքները պաշտպանելու և ջատագովելու համար։ Այդ ամենն ունեցավ հսկայական ազդեցություն․ անարդարությամբ դատապարտված մարդիկ ազատ արձակեցին, օրենքները փոփոխության ենթարկվեցին և ամբողջ աշխարհում համարձակ մարդիկ ոտքի ելան և գործի անցան։ Նյութը պատրաստվել է ոգեշնչվելով 2018թ․ մարդու իրավունքների կարևորագույն հաղթանակների տարեվերջյան ամփոփումից․․․ Ամբողջական նյութին ծանոթացեք այստեղ։

Հնվ 21, 2019
The Criminal Court of Appeal has rejected the appeal filed by the Prosecutor General Artur Davtyan. The prosecutor’s appeal related to Arayik Muradyan’s case. The judge of Lori Regional Court of General Jurisdiction, Lusine Abgaryan, quashed the criminal case against the defense lawyer Araik Papikyan’s client Arayik Muradyan. The latter was accused of the attempt to murder. During both the preliminary investigation and the trial, the defense party demanded that the act be requalified by Article 112 of the Criminal Code, defined as a severe bodily injury, or by Article 113 defined as a light b…

Հնվ 21, 2019
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը։ Դատախազը բողոք էր ներկայացրել Արայիկ Մուրադյանի գործով։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը կարճել էր պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Արայիկ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Վերջինս մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ։ Թե նախաքննության, եւ թե դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պահանջել էր արարքը վերաորակել՝ Քրեական օրենսգրքի 112՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելը կամ 113՝ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը, հոդվածներով։ Թեեւ գործով տուժողն էլ որեւէ բողոք…

Դկտ 25, 2018
2018թ․ ԵԱՀԿ Զուգահեռ համաժողովի հիմնական թեմաները Քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին դեկտեմբերի 5-ին Միլանում կայացած Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովի շրջանակներում: Ահա միջոցառման հիմնական թեմաները. Այս տարի ԵԱՀԿ ԶՀ-ի բացման նիստը սկսվեց լռության րոպեով` նվիրված մեր գործընկեր Վիտալի Սաֆարովի հիշատակին, ով ողբերգական կերպով սպանվել էր իր հայրենի քաղաք Թբիլիսիում նեոնացիստական խմբի անդամների կողմից: Մենք կարոտում ենք Ձեզ, Վիտալի: Ելույթների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Իտալիայի նախագահության ընթացքում կատարվածին, բարձրա…