Հկտ 1, 2018
Man granted pardon 140 years after being hanged
Myles Joyce has hanged for the Maamtrasna murders in 1882, even though two other convicted men had insisted he was innocent. https://news.sky.com/story/140-years-too-late-pardon-for-man-hanged-for-five-murders-11317166 A man has been pardoned for a crime he did not commit – nearly 140 years after he was hanged. Myles Joyce was executed in December 1882, along with two other men, for his part in the murder of five members of the same family, despite his co-accused insisting he was innocent. He has now been granted a posthumous pardon by Irish President Michael D Higgins, the first for a case p…
Սպտ 25, 2018
Հայաստանի նոր կառավարությունն իր քաղաքականության հիմքում պետք է դնի մարդու իրավունքները
2018թ. մայիսին Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումն իսկապես ուշագրավ էր: Այնուամենայնիվ, շատ բարձր են հանրային ակնկալիքները, որ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ կլինեն: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի առավել խոցելի անձանց երկար ժամանակ անտեսված իրավունքների պահպանմանը», – ասաց Մարդու իրավունքների Եվրոպական խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով սեպտեմբերի 15-ից 20-ը Հայաստան կատարած այցի ընթացքը, որը կենտրոնացած էր կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, տարբեր անապահով և խոցելի խմբերի անձանց մարդու իրավունքների, ինչպես նաև անցյալ…
Սպտ 21, 2018
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Անկախության սերնդի հպարտ ներկայացուցիչ լինելով՝ անկախության կարևորությունը տեսնում եմ պապերիս ու ծնողներիս հայացքում ու խոսքերում։ Դարեր շարունակ տանջված ու օտարի լծի տակ ապրած իմ ժողովուրդն արդեն 27 տարի է հպարտությամբ վայելում է իր ազատ երկրի ամեն բացվող առավոտը։ Այս տարի ազատությունն ու անկախությունն էլ ավելի են արժևորվել մեզ՝ հայոց աշխարհի հպարտ քաղաքացիներիս համար։ Մեր ազատատենչ ոգին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայը այլևս երբեք չի խոնարհի իր գլուխը, այլ միշտ բաց ճակատով ու միասնական ոգով կանցնի իր ճամփան։ Շնորհավո՛ր տոնդ, ի՛մ ազատ ու անկախ Հայաստան։ Արփինե Մաթևոսյան, կամավոր
Սպտ 21, 2018
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Ինչպես գրում է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան․ «Միակ բանը, որ մենք ցանկանում էինք մեր երկրի համար արժանապատիվ կյանքի, առանց կեղծավորության արժանապատվության, առանց սահմանների անկախության իրավունքն էր: Կգա մի օր, երբ պատմությունը կասի իր խոսքը»: Հայաստանում այդ օրը եկել է: Մենք ամեն օր ենք ամրապնդում մեր անկաախությունն ու արժանապատվությունը: Հովհաննա Թորոսյան
Սպտ 21, 2018
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Կարծում եմ, որ կարեւոր է հիշել, որ մարդու իրավունքների եւ ազատության արժեքի մեր հասկացությունը պետք է աճի զուգահեռ մեր պատկերացման, թե ինչ է նշանակում մարդ լինել: Մենք ապրում ենք արագ առաջընթացի դարաշրջանում՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, եւ մեր օրենսդիրները եւ իրավական սկզբունքները պետք է ամեն ինչ անեն այն արտացոլելու համար։ Անի Խուդավերդյան, ՀԱ ներկայացուցիչ ԱՄՆ-ում
Սպտ 21, 2018
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Որպես հայազգի հպարտ եմ, որ այսօր ես ապրում եմ ազատ, անկախ Հայաստանում: Համաշխարհային պատմության ընթացքում մարդիկ պայքարել են անկախանալու համար: Այո՛, այն նրանց չի տրվել հեշտությամբ. Բնականաբար, եղել են նաև զրկանքներ, որպեսզի կյանքի կոչեն այդ իղձը: Եվ քանի որ այսօր մենք ապրում ենք այդ իրականության մեջ, ապա մեր 27-ամյա հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կցանկանայի արժանապատվորեն կրել անկախ հայ լինելու գաղափարը: Գեղամ Մելքոնյան
Սպտ 21, 2018
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Անկախությունը ես եմ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Ուստի անկախությունը պահպանելու «ծանր բեռ»-ը բոլորինս է։ Պետք է գնահատենք մեր անկախությունը եւ կարողանանք այն ճիշտ օգտագործել՝ ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար: Թեեւ Հայաստանն արդեն 27 տարի անկախ է, սակայն վերջին երկու տասնամյակում այն բռնազավթված էր։ Հայ ժողովրդի միասնականության շնորհիվ այս տարվա մայիսի 8-ին Հայաստանը կրկին անկախացավ՝ այս անգամ ոչ թե Խորհրդային Միությունից, այլ իշխանությունը զավթածներից։ Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Հայաստան։ Սուսաննա Պողոսյան