Skip to main content
Սպտ 21, 2018
Անկախությունն առաջին հերթին մարդու՝ որպես ամենամեծ արժեքի առկայությունն է մեր երկրում: Այդ արժեքը վերջին քսան տարիներին ավազակապետական իշխանության ջանքերով կորցրել էր իր նշանակությունը: Ինչու եմ ասում մարդը, որովհետև այդ մարդն է ստեղծում անկախ երկրի համար կարևոր մյուս արժեքը՝ ժողովրդավարությունը՝ իր բոլոր դրական դրսևորումներով: Ու թեև ժողովրդից գողացված իշխանությունն ըստ էության արդեն քանի ամիս է վերադարձվել է ժողովրդին, սակայն իշխանության որոշ օղակներ փորձում են հին ռեժիմին հարություն տալ, սակայն՝ ապարդյուն: Անկախություն կերտած ժողովուրդն այս հնարավորությունը չպետք է բաց թողնի ու այլևս թույլ…

Սպտ 21, 2018
Անկախությունն ինձ համար նշանակում է, երբ որ մարդու մասնավոր սեփականության իրավուքները պաշտպանված են: Հայաստանի դեպքում Խորհրդային միությունից ազատվելը հենց անկախությունն էր, ինչը իմ կարծիքով նշանակում է ազատություն տոտալիտար ռեժիմից և պետականորեն խրախուսվող աթեիզմից: Եվ այս ամենով քայլ կատարվեց դեպի ապակենտրոնացում: Գոռ Մկրտչյան, կամավոր ԱՄՆ-ից

Սպտ 21, 2018
Ինչ է ինձ համար նշանակում անկախությունը: Ւմ կարծիքով, մենք տոնում ենք այն օրը, երբ Հայաստանը 27 տարի առաջ ազատվեց շղթաներից և այսօր կանգնած է որպես ազատ և ինքնուրույն երկիր: Եվ հիմա այսօր Հայաստանը պետություն է սեփական ձայնով, սեփական հպարտ ժողովրդով, սեփական լեզվով և սեփական անունով: Ազատ, անկախ Հայաստան Ժասմին Ավետիսյան, կամավոր Ավստրալիայից

Սպտ 21, 2018
Մի առիթով Աբրահամ Լինկոլն ասել է․ «Մի քանդեք մարդկության անմահ խորհրդանիշը՝ Անկախության հռչակագիրը»: Այդպիսի հռչակագիր մեզ համար պիտի լինի Սահմանադրությունը։ Կարծում եմ՝ որպես իրավապաշտպան և պարզապես որպես հայ մարդ մեր առաքելությունն է՝ օգնել մյուսներին հարգել ու ընդունել այն Սահմանադրությունը, որի հիմքում ազատության և անկախության իրական գնահատումն է։ Մաղթում եմ, որ մեր երեխաներն ապրեն իսկապես անկախ ու ազատ երկրում։ Շնորհավորում եմ բոլորիս։ Կարինե Թորոսյան

Սպտ 21, 2018
Ազատություն, անկախություն: Որքան հպարտություն կա այս բառերի մեջ: 27-ամյա Հայաստանը սակայն վերջին տասնամյակներում այդքան էլ անկախ չէր: |Հայաստանի քաղաքացիները, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, հաճախ էին հարց տալիս՝ միթե՞ սրա համար էինք պայքարում: Հիմա հստակ կարող եմ ասել՝ այո՛: Մենք իրական անկախություն կերտելու ճանապարհին ենք: Հույս ունեմ, որ ճանապարհն անխոչընդոտ եւ կանաչ կլինի: Արման Վեզիրյան

Սպտ 21, 2018
Շնորհավո՛ր Անկախության տոնը։ Անկախ լինելը և՛ ձև է, և՛ բովանդակություն: Երբ օրը տոն է դառնում, ապա ձևը ապահովված է, իսկ երբ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական ես, ապա ապահովված է նաև բովանդակությունը: Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը նշում ենք լիահույս ու հավատով առ այն, որ շուտով կունենանք Հայի երազանքի Անկախ Հայաստանը: Արայիկ Պապիկյան

Սպտ 21, 2018
Երբևէ չեմ սպասել Անկախության տոնին այնպես, ինչպես այս տարի: Չեմ զգացել ինձ այսքան հպարտ իմ անկախ հայրենիք համար, որքան այսօր: Տարիներ շարունակ սեպտեմբերի 21-ը կրկին ու կրկին հիշեցրել է, որ մենք դեռ անկախ չենք, որ սուվերեն հռչակված հայրենիքը վտանգված է խաբեությամբ, բռնությամբ, մարդկանց արյան գնով իշխանությունը զավթածների կողմից: Թեև անելիքները դեռ շատ են, բայց ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ այլևս կայացած իրողություն է: Շնորհավո՛ր Անկախության տոնդ, Հայաստա՛ն ջան: Նինա Կարապետյանց 

Սպտ 20, 2018
Մարտի 1-ի եւ 2-ի որոշումները փաստաբանը նոր է ստացել Փաստաբանների պալատի խորհրդի 2018 թ մարտի 1-ին որոշումը փաստաբան Նինա Կարապետյանցը ստացել է օրեր առաջ: Նախորդ տարվա օգոստոսի 9-ին Պալատում մուտքագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը: Նախապատմությունը եղել է այն, որ 03.08.17 թ հերթական դատական նիստում դատարանին է հանձնվել անձին զննության ենթարկելու վերաբերյալ արձանագրություն: Ըստ արձանագրության՝ նիստը սկսելուց անմիջապես առաջ դատական կարգադրիչը ցանկացել է զննության ենթարկել պաշտպան Ն…

Սպտ 14, 2018
Փաստաբանների պալատի խորհրդում քննվում էր դեռեւս տարվա սկզբին՝ հունվարի 9-ին,   «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ փաստաբանների կողմից դահլիճը լքելու կարգապահական գործը։ Հունվարի 9-ի դատական նիստի ժամանակ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի վարաքագիծը գնահատելու եւ դատական սանկցիա կայացնելու համար դատավոր Արթուր Օհանյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո պարզվել էր, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Գյուրջյանը, Հարություն Բաղդասարյանը եւ Հայարփի Սարգսյանը նիստերի դահլիճում չեն։ Նրանք միասնական դիմում են ուղարկել դատարա…