Սպտ 4, 2018
«Հելսինկյան ասոցիացիա»-ն մտահոգություն է հայտնում
Օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Թումանյան-Աբովյան խաչմերուկում, Աբովյան փողոցը հատելիս, հետիոտնի գծանշանի վրա Աննա Գոյունյանը ենթարկվել է վրաերթի: Վրաերթի արդյունքում նա ստացել է ողնաշարի կոտրվածք: «Հելսինկյան ասոցիացիա» դիմած նրա որդին Հարություն Գյամջյանը հայտնել է, որ հետաքննիչի կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկատվության հավաքագրման հարցում: Մասնավորապես, մինչ այս պահը հետաքննիչը բավարար ջանքեր չի գործադրել դեպքի վայրում տեղադրված տեսախցիկներով արձանագրված դեպքի տեսաձայնագրությունները ձեռք բերելու համար: Եւ տուժող կողմին …
Օգս 31, 2018
Ի՞նչ է խոսքի ազատությունը
Ի՞նչ է խոսքի ազատությունը Խոսքի ազատությունը իրավունքն է ասել այն ամենն ինչ ուզոմ ես, ամենի մասին ինչ ցանկանում ես, երբ ցանկանում ես: Ճի՞շտ է: Ո՛չ: Խոսքի ազատությունը ցանկացած տեսակի տեղեկատվության և գաղափարների որոնման, ստանալու և տարածելու իրավունք է: Խոսքի ազատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը վերաբերում են բոլոր տեսակի գաղափարներին, ներառյալ նրանք, որոնք կարող են խորը վիրավորական բնույթ կրել: Սակայն այս իրավունքն առաջ է բերում նաև պատասխանատվություններ, և մենք հավատում ենք, որ այս իրավունքը կարող է օրինականորեն սահմանափակվել: Երբ կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը Ձեզ համար …
Օգս 30, 2018
Հնդկաստանում ձերբակալվել են հինգ իրավապաշտպաններ. դադարեցնել քրեական հետապնդումները և հակաահաբեկչության մասին օրենքի չարաշահումներից:
Այսօր Human Rights Watch-ը եւ Հնդկաստանի Amnesty International-ը հայտարարել են, որ 2018 թ. օգոստոսի 28-ին հնդկական իշխանությունները ձերբակալել են հինգ ակտիվիստների և հարձակում են գործել մի քանի այլ մարդկանց տների վրա: HRW-ը գրում է, որ կառավարությունը պետք է դադարեցնի քաղաքական հիմքով ձերբակալությունները և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները, ինչպես նաև խաղաղ այլակարծության ճնշմանն ուղղված այլ գործողություններ: «Իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները ցույց են տալիս, որ կառավարությունն ընդլայնում է ազատ խոսքի դեմ ուղղված իր հարձակումները՝ Հնդկաստանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ…
Օգս 30, 2018
Վահե Գրիգորյանի հայցով որոշում չհրապարակվեց. դատաքննությունը վերսկսվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանն այսօր որոշեց վերսկսել փաստաբան Վահե Գրիգորյանն ընդդեմ Փաստաբանների պալատի գործի քննությունը: Դատավորը գտել է, որ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն կա: Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել պալատի նախագահի և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։ Պատմությունը սկսել էր փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում նյութի հրապարակումից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը, մեկնաբանություն է…
Օգս 24, 2018
Այսօր մեր սիրելի Միկայի մահվան երկրորդ տարելիցն է
Երկու տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հայաստանում իրավապաշտպանության հիմնադիրներից մեկը, մեր սիրելի գործընկեր և պարզապես ընկեր Միկան` Միքայել Դանիելյանը։ Սիրելի՛ Միկա, կարոտով հիշում ենք քեզ եւ սիրով շարունակում քո սկսած գործը։
Օգս 22, 2018
Արայիկ Պապիկյանի պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր կարճել է պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Արայիկ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Արայիկ Մուրադյանը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ։ «Պաշտպանյալս, համաձայն գործի նյութերի, 4 անգամ մարմնական վնասվածք էր հասցրել տուժողին, բայց թափանցող կամ ծանր վնասվածքներ չկային։ Ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության ընթացքում մենք պնդում էինք, որ սպանության փորձ չի եղել, պաշտպանյալս ուղղակի ցանկացել է, իր բառերով ասեմ, վախեցնել կամ կարգի հրավիրել։ Ցավոք սրտի,  …
Օգս 21, 2018
Կալանավոր Տիգրան Եղիազարյանի կյանքին վտանգ է սպառնում
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող Տիգրան Եզիազարյանի կյանքին վտանգ է սպառնում․ ահազանգում է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։ Պաշտպանի խոսքերով՝ Տիգրան Եզիազարյանին ծեծի են ենթարկել ոչ միայն կալանավորված անձինք, այլ նաեւ ՔԿՀ աշխատակիցներ։ «Նա մտավախություն է հայտնել, որ կրկին կարող են հաշվեհարդար տեսնել, քանի որ ցանկություն է հայտնել մանրամասն ցուցմունքներ տալ միջադեպերի հետ կապված»,- ասում է պաշտպանը։ Ծեծի հետեւանքները ֆիքսել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։ Լիպարիտ Սիմոնյանը դիմել է Արդարադատության նախարարին եւ քրեակատարողական ծառայության պետին, որպեսզ…
Օգս 21, 2018
Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխաւոր քարտուղար Քոֆի Անանը
Օգոստոսի 19-ին, 80 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Նա գանացի դիվանագետ էր, ով 1997-2006թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Անանը առաջին սևամորթն էր, ով զբաղեցրել է այդ պաշտոնը: Այն նա համարում էր «աշխարհում ամենադժվարն ու ամենահետաքրքիրը»: 2001թ. Քոֆի Անանն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, որը նրա բազմամյա աշխատանքի ճանաչումն է: Նրա զբաղեցրած վերջին պաշտոններից էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի դեսպանորդի աշխատանքը՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով: «Ես հսկայական պատասխանատվություն եմ զգում և միևնույն ժամանակ հասկանում եմ…
Օգս 17, 2018
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահը վերընտրվեց
Այսօր` օգոստոսի 17-ին, հրավիրվել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի հերթական նիստ։ Օրակարգում կազմակերպության նախագահի ընտրության հարցն էր։ «Հելսինկյան ասոցիացիա»-յի նախագահ վերընտրվեց Նինա Կարապետյանցը: