Հլս 26, 2018
Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հերթական զոհը
Իր խախտված իրավունքերի վերականգնման նպատակով իրավաբանական աջակցության խնդրանքով այսօր Հելսինկյան ասոցիացիա է դիմել Երևան քաղաքի բնակիչ Ա․ Գ․-ն՝ հայտնելով, որ տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ունի խիստ արտահայտված կրծքավանդակի սկոլյոզ և սրտի հետ կապված խնդիրներ, որոնք անհամատեղելի են նրա կողմից զինվորական ծառայության հետ: Առկա են հիվանդությունները հաստատող մասնավոր հետազոտությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, կենտրոնական բժշկական հանձնաժողովը դրանք բավարար հիմք չի ընդունում Ա․Գ․-ին զինվորական ծառայության համար ոչ պիտանի համարելու համար, և որոշում է կայացվել Ա․…
Հլս 16, 2018
Խիստ նկատողություն փաստաբանին՝ կարծիք հայտնելու համար
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը խիստ նկատողության արժանացավ մամուլում հնչեցրած կարծիքի համար։ Փաստաբանների պալատի խորհուրդը քննարկման առարկա էր դարձրել «Hraparak.am» եւ «aravot. am» կայքերում Մուշեղ Շուշանյանի հնչեցրած կարծիքը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 21-ին դատական նիստում դատարանը հեռացրել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին ժողովրդին կոչովդիմելու համար, հայտարարվել էր ընդմիջում, որից հետո Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չէր վերադարձել՝ հայտարարելով, որ Վարուժան Ավետիսյանն իրեն թույլ չի տալիս իր բացակայությամբ մասնակցել ն…
Հլս 16, 2018
«Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչի առաջին հանդիպումը
Հուլիսի 13-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում կայացավ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) կողմիցաջակցվող «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախատեսված «Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության, աշխատակազմի անդամներ, կամավորներ։ Կազմակերպական զարգացման բաղադրիչի իրականացմանն աջակցում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի թիմը։ Աշխատանքը միտված է նպաստելու «Հելսինկյան ասո…
Հլս 15, 2018
Հաղորդագրություն Կարեն Կունգուրցևի գործի մասին
2018 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կքննի Կարեն Կունգուրցևի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանի և պաշտպան Արայիկ Պապիկյանի վճռաբեկ բողոքները: Հիշեցնենք, որ գործը վերաբերում է շուրջ 5 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի դանակահարությանը, որի հետևանքով Դավիթը հիվանդանոցում մահացել էր: Հելսինկյան ասոցիացիան իրականացրել է քրեական գործի ամբողջ ընթացքի մշտադիտարկում, ինչպես նաև Կունգուրցևին ապահովել փաստաբանական ծառայություններով: Կ. Կունգուրցևին նախ առաջադրել էին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-…
Հլս 12, 2018
ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել Կարեն Կունգուրցևի գործի ընթացքին
Հուլիսի 12-ին ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր-Բրայերսը հանդիպեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի և խորհրդի նախագահ Արայիկ Պապիկյանի հետ՝ քննարկելու դատաիրավական ոլորտի ընթացիկ հարցերը: Մասնակիցները մասնավորապես անդրադարձան Կարեն Կունգուրցևի գործին, որն արդեն շուրջ 5 տարի ընթացքի մեջ է և այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Տ-ն Բեսիր-Բրայերսն ընդգծեց, որ ԱՄՆ դեսպանատունը վերջին մի քանի տարիներին հետևել է այս գործի ընթացքին և կշարունակի դա անել գործի հաջորդ փուլում:
Հլս 12, 2018
ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել Կարեն Կունգուրցևի գործի ընթացքին
Հուլիսի 12-ին ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր-Բրայերսը հանդիպեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի և խորհրդի նախագահ Արայիկ Պապիկյանի հետ՝ քննարկելու դատաիրավական ոլորտի ընթացիկ հարցերը: Մասնակիցները մասնավորապես անդրադարձան Կարեն Կունգուրցևի գործին, որն արդեն շուրջ 5 տարի ընթացքի մեջ է և այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Տ-ն Բեսիր-Բրայերսն ընդգծեց, որ ԱՄՆ դեսպանատունը վերջին մի քանի տարիներին հետևել է այս գործի ընթացքին և կշարունակի դա անել գործի հաջորդ փուլում:
Հլս 9, 2018
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանություն
1.2. աջակցի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի՝ մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության ոլորտում աշխատանքին, այդ թվում` հանձնառության համար բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ապահովելու միջոցով, 1.3. ստեղծի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակին համանման մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության հարթակ կամ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների դեպքերի մշտադիտորդման և դրանց արձագանքման այլ մեխանիզմ, ինչպես կոչ է արվում փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական համաձայնագիր մշակելու…
Հլս 2, 2018
Իրավապաշտպանի դեմ ուղղված սարսափելի սպառնալիքներ Շրի Լանկայում
Էքնալիգոդայի դեմ սպառնալիքներն սկսեցին աճել այն պահից, երբ 2018թ. մայիսի 24-ին Հոմագամայի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց հայտնի բուդդայական ազգայնական վանական Գալագոդաթ Գնանասարա Թերոյին 2016 թվականին Սանդհյա Էքնալիգոդային սպառնալով դատարանի շենքից դուրս հանելու համար։ Թերոն այժմ բողոքարկում է դատավճիռը: Արագորեն տարածում գտած մի շարք սոցիալական տեղեկատվական կայքերի գրառումներում, կարծեցյալ համակարգված քարոզարշավով, Սանդհյա Էքնալիգոդան ներկայացվում է որպես Liberation-ի կողմնակից։ Շրի Լանկայում անօրինական համարվող «Թամիլ էլամի ազատագրման վագրեր» զինված խմբավորումն առևանգման սպառն…
Հլս 2, 2018
ԼԵՀԱՍՏԱՆ. ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ «ՓՈՂՈՑԻ» ՈՒԺԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Այս զեկույցը հաջորդում է Amnesty International-ի 2017 թ. հոկտեմբերին հրապարակած «Լեհաստան. փողոցներում՝ մարդու իրավունքները պաշտպանելու համար» զեկույցին։ Այն արձանագրում է պետության արձագանքը Լեհաստանում իրականացվող խաղաղ ցույցերին: Խաղաղ ցուցարարների քրեական հետապնդման մեծ ծավալների և դրա հետ կապված նրանց իրավունքները պաշտպանելու համար անկախ դատական համակարգի կարևորության լույսի ներքո զեկույցը դիտարկում է նաև մի շարք պետական բարեփոխումներ, որոնք խաթարում են այդպիսի անկախությունը: Այն ահազանգում է նման զարգացումների վերաբերյալ, որոնք սպառնում են Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանության…