Հնս 21, 2018
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հանդես է գալիս ժողովրդարարական հասարակության անդամներին ուղղված կոչով
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ ատելության հողի վրա 2017 թվականի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ուղարկել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ մինչև սույն թվականի հուլիսի 15-ը: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում։ Այժմ, քան երբևէ կարևոր է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերի դիտորդման և փաստաթղթերի կարգավորման գործընթացը: Քաղաքացիական հասարակության կողմից այդ դեպքերի վերաբերյալ նյութահավաք գործունեությունը ԵԱՀ…
Հնս 21, 2018
Աշխատանքի հայտարարություն
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ փաստաբանի օգնականի թափուր հաստիքի համար։ Պահանջվում է ներկայացնել աշխատանքային կենսագրական (CV) լուսանկարով և ուղեկցող նամակ “> հասցեով` վերնագրի մեջ նշելով «Փաստաբանի օգնական»։ Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հնս 8, 2018
Դատարանները «շիվարած» են. իներցիա՞, թե՞ վախ. «Փաստ»
Հայաստանի նոր իշխանությունը բացառել է իշխանական որևէ այլ օղակի՝ դատավորների գործունեության նապօրինի միջամտելու գործելակերպը։ Դատական համակարգի շուրջ առկա դիրքորոշումներում, սակայն, մտավախություն կա: Մի կողմից, այո, դատարաններին ազատություն է տրված, բայց մյուս կողմից կա ամենաթողության վտանգը: Բացի այդ, արդյո՞ք պետք չեն մեխանիզմներ, որոնք եթե չեն բացառի, գոնե նվազագույնի կհասցնեն այդ ոլորտում առկա կոռուպցիան: «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը մտավախություն չունի, թե իրավիճակը կարող է ամենաթողության վերածվել: Ամբողջական հարցազրույցը տե…
Հնս 1, 2018
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվողն ազատ արձակվեց
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանն այսօր 800 000 դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Դռնփակ նիստում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Հատուկ Քննչական ծառայությունը դիմել էր դատարան ապրիլի 8-ից կալանավորված Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու համար։ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից երկուսի հետ հեռախոսային խոսակցություն ունենալու եւ նրանց խորհուրդ տալու մեջ։ Մինչդեռ, ըստ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի, առաջադ…
Մյս 30, 2018
Փաստաբանների պալատի որոշումը բողոքարկվում է դատարանում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբան Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ ՓՊ որոշման։ Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել պալատի նախագահի և խորհրդի որոշումները։ Պատմությունը սկսել էր փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում նյութի հրապարակումիցհետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը, մեկնաբանություն էր գրել։ «Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այ…
Մյս 30, 2018
Փախստականների միջազգային օրը մոտենում է
UNITED-ի նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը տեղեկացնել փախստականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, ինչպես նաև խրախուսել այնպիսի գործողությունների նախաձեռնումը, որոնք ուղղված կլինեն հանրության իրազեկմանը և մարդկային կյանքեր փրկելուն։ UNITED-ի ամբողջական ուղերձն անգլերենով տես ստորև։ 20th June – International Refugee Day 2018 Upcoming update of the UNITED List of Refugee Deaths Dear Friends, We are writing to inform you that on the occasion of the International Refugee Day on 20 June, UNITED is soon announcing the next update of the UNITED “…
Մյս 26, 2018
Մուշեղ Շուշանյանը հերթական նկատողությունը ստացավ
Մուշեղ Շուշանյանը եւ մի խումբ այլ փաստաբաններ հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ հայտարարելով, որ զննության անվան տակ խուզարկություն է կատարվում: Նրանք նշում էին, որ խնդիրը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ դատարաններում տեղադրվեն զննության համար նախատեսված սկաներ սարքեր: «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանները նշում էին, որ կարգադրիչները խտրական վերաբերմունք են դրսեւորում որոշ պաշտպանների նկատմամբ՝ հայտարարելով, թե նրանց մոտ արգելված իր կա: Սակայն Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց Մուշեղ Շուշանյանին ճան…
Մյս 26, 2018
«Սասնա ծռեր»-ի գործով 12 փաստաբանի նկատմամբ հարուցված վարույթը կարճվեց
Սակայն փաստաբան Իննեսա Պետրոսյանը խորհրդին բացատրություն էր ուղարկել եւ մանրամասներ ներկայացրել, թե ինչ է իրականում տեղի ունեցել դատարանում նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին: Այն ընթերցեց զեկուցող Կարեն Սարդարյանը: «Նիստին մասնակցելու համար գտնվել ենք դատարանի շենքում եւ, տեսնելով, որ դատական կարգադրիչները մեր գործընկեր Մուշեղ Շուշանյանին եւ Արայիկ Պապիկյանին ապօրինի կերպով թույլ չեն տալիս մուտք գործել դահլիճ եւ մասնակցել նիստին, միջնորդություն ենք ներկայացրել նիստը հետաձգելու մասին՝ այն ներկայացնելով դատարանի գրասենյակ: Նիստերի դահլիճ մուտք չենք գործել եւ դատական նիստին չենք մասնակ…