Skip to main content
Մյս 25, 2018
Իննեսա Պետրոսյանը, սակայն, նշում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձել է լռեցնել իրեն կարծիք հայտնելիս: ՓՊ խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտնեց 17123 կարգապահական գործը կարճելու որոշման մասին: Նշելով՝ որ Իննեսա Պետրոսյանի գործողություններում վարքագծի նորմերի խախտում չկա: Ի դեպ, այս գործով եւս արգելվեց տեսանկարահանումը:

Մյս 25, 2018
Հարգելի՛ գործընկերներ  Սիրով հրավիրում ենք Ձեզ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ «Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված «Հանրային պաշտպանի համակարգը Հայաստանում. Բարեփոխումներն անխուսափելի են» զեկույցի  ներկայացմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին, երեքշաբթի, ժամը 11.00-13.00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» դահլիճում (հասցեն`Երևան, Սայաթ-Նովա 19):  Զեկույցն ամփոփում է ծրագրի և Հայաստանում հանրային պաշտպանության դաշտում առկա մարտահրավերների արդյունքները: Մարտահրավերները բացահայտվել են դատական գործերի լսումն…

Մյս 25, 2018
Փաստաբանների պալատի խորհրդի կողմից իրականացվող կարգապահական վարույթի նիստին փաստաբաններ Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը միջնորդեցին, որպեսզի ՓՊ խորհուրդը թույլատրինիստըտեսանկարահանել։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ խորհուրդը հայտնեց որոշումը, այն է՝ թույլատրել միայն ձայնագրություն կատարել, նշելով, որ դիմողի կարծիքը հայտնի չէ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ անձամբ դիմել է դատավոր  Տաթեւիկ Գրիգորյանին՝ նիստի ընթացքում տեսանկարահանման վերաբերյալ նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով։ «Ինքը դատական նիստին հայտնեց, որ պարտավոր չէ ինձ պատասխանել: Ինքը չի հարգել ինձ, չի հարգել խորհ…

Մյս 20, 2018
Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ  տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ ենթակառուցվածքները, ինչպես նաև կառավարման համակարգում առկա ներքին հնարավոր իրական խոչընդոտներն այն մարտահրավերներն են,  որոնք պետք է հաղթահարվեն նորաստեղծ կառավարության կողմից։ Երկրի հասարակական-քաղաքական կյանքում իրականացված փոփոխություններն, անշուշտ, կարևորագույն ձեռքբերումներ են, սակայն դեռևս լիարժեք հաղթանակ չեն։ Նախորդ համակարգի արատավոր երևույթներն ու անարդյունավետ կառավարման հետևանքները  դեռևս անհրաժեշտ է ամբողջությամբ արմատախիլ անել։ Սրանով հանդերձ, վստա…

Մյս 18, 2018
 17128 կարգապահական գործով նիստին կողմերը  չէին ներկայացել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր խորհրդին եւ խնդրել նիստը հետաձգել, քանի որ ծանրաբեռնված է եւ չի կարող նիստին մասնակցել։ Սակայն խնդրանքը ազդեցություն չունեցավ․ խորհուրդը որոշեց շարունակել նիստը եւ նկատողություն սահմանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4 .1 պահանջների խախտման հատկանիշներով՝   ըստ որի փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ  տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել…

Մյս 18, 2018
Պաշտպանը լքել էր նիստերի դահլիճը: Դատավորը սա համարել էր անհարգալից վերաբերմունք եւ դիմել Փաստաբանների պալատ։  Փաստաբանների պալատի կարգապահական 17188 գործով փաստաբանը մեղավոր ճանաչվեց վարքագծի 4.1 կետի պահանջների խախտման հատկանիշներով եւ ստացավ նկատողություն։ Որոշումը 20-օրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ այն կարող է բողաքարկվել դատարանում։  Ի դեպ, կարգապահական վարույթի ընթացքում արգելվեց տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվեց միայն ձայնագրումը։

Մյս 18, 2018
  Փաստաբան Արայիկ Պապիկյանն  այսօր  նկատողություն  ստացավ 17124  ԿԳ-ով։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Արտուշ Գաբրիելյանը  դիմել էր Փաստաբանների պալատ եւ տեղեկացրել, որ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին Արայիկ Պապիկյանն   առանց նախագահողի թույլտվության լքել է  նիստի դահլիճը։ Դա տեղի է ունեցել « Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ: Արայիկ Պապիկյանը հայտարարել էր, որ առանց իր պաշտպանյալի՝ դատական նիստին ներկայության լիազորված չէ մասնակցել նիստին։ Նա նաեւ նշել էր, որ փաստաբանների նկատմամբ դր…

Մյս 16, 2018
Փաստաբանների պալատում հետաձգվեց 11 փաստաբանների՝ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի,   Դավիթ Գյուրջյանի, Լուսինե Սահակյանի, Արա Ղարագյոզյանի, Երվանդ վարոսյանի, Հրանտ Գեւորգյանի, Մուշեղ Շուշանյանի, Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանի, Հարություն Բաղդասարյանի եւ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ կարգապահական նիստը։ Փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանը չէր ներկայացել նիստին, քանի որ տանը դժբախտություն էր տեղի ունեցել։   ՓՊ-ում վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ …

Մյս 16, 2018
    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբանի հայցն ընդդեմ  ՓՊ որոշման։ Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։    Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում հրապարակված նյութից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը,  մեկնաբանություն էր գրել։ «Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ…