Skip to main content
Ապր 13, 2018
Այսօր՝ ապրիլի 13-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի ունեցավ կլոր-սեղան հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրներն ու դժվարությունները։ Ներկայացվեցին նաև հանրային պաշտպանության համակարգում բարելավմանն ուղղված առաջարկներ՝ հիմնվելով Հայաստանում առկա հիմնահարցերին, ինչպես նաև ԱՄՆ ու եվրոպական մի շարք երկրների հանրային պաշտպանության համակարգերի ուսումնասիրության արդյունքներին։ Հանդիպումը հրավիրել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Քննարկմանը ներկա էին Փաստաբանների պալատի, Հանրային…

Ապր 10, 2018
«Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում «Հելսինկյան ասոցիացիան» հրավիրում է առաջին կլոր-սեղան հանդիպումը, որը տեղի կունենա 2018թ․ ապրիլի 13-ին, ուրբաթ, ժամը 11․00-13․00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում։ Հանդիպումը կրում է աշխատանային բնույթ, որին հրավիրված են Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատ փաստաբաններ՝ հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրներն ու դժվարությունները քննարկելու, ինչպես նաև իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու նպատ…


Մրտ 19, 2018
2018թ․ մարտի 19-ին, ժամը 11.00-13.00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform, www.civicsolidarity.org) կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության «Ապակե պատից այն կողմ. Արդարդատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացման արարողությանը։ Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները: Ամբողջական զեկույցը հասանելի է www.h…

Մրտ 18, 2018
  Մինչև 2017 թ. դեկտեմբեր ամիսը նիստերը տեսանկարահանելու կամ ԶԼՄ-ների ներկայության խնդիր չկար: Սահմանափակումներն առաջացան այդ պահից, քանի որ իշխանության պատվերով պալատում սկսվում էր լայնածավալ պատժամիջոցների շրջան՝ դեռևս 2017 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին սանկցիայի ենթարկված փաստաբանների նկատմամբ (դեկտեմբերից մինչ օրս պալատի խորհրդի նիստերի օրակարգերը դրա վառ ապացույցն են): Փաստաբանների նկատմամբ սանկցիաների առյուծի բաժինը «պարգևել» է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, մեծ «ավանդ» ունի նաև դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: Նրանք համաձայնություն չտվեցին պալատում նիստերի հրապարակային անցկացման համար: …

Մրտ 1, 2018
Ռուզաննա Ադանալյանն արդեն  չորս տարի պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Արտյոմ Ադանալյանի սպանության գործով դատավարությունը։ Դատավարության ընթացքում դատավոր Աշոտ Մանուկյանը արդյունավետ կերպով չի իրացրել, բազմիցս խախտել և սահմանափակել է կնոջ արդար դատաքննության իրավունքը՝ թույլ չտալով նրան անգամ միջնորդություններ ներկայացնել դատաքննության ընթացքում։ Արդյունքում՝ դատավարության ողջ ընթացքում կոծկվել են բազմաթիվ…

Փտր 24, 2018
  Հայաստան   https://www.amnesty.org/en/countries/europe-and-central-asia/armenia/report-armenia/  Amnesty International-ը հրապարակել է 2017/18թթ․ տարեկան զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին։ Մեջբերում ենք հատված․ /Ոչ պաշտոնական թարգմանություն/ ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2016 թվականի ցույցերի նախաշեմին ոստիկանական բաժանմունքը գրաված ընդդիմադիր խմբի անդամները կանգնել են դատի առաջ՝ մի շարք բռնի հանցագործությունների, այդ թվում՝ ոստիկանության ծառայակիցների պատանդ վերցնելու և սպանելու մեղադրանքով։ Ըստ տեղեկատվության, մի քանի ամբաստանյալներ…

Փտր 19, 2018
2018թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ) կքննվի Արմավիր ՔԿՀ-ում մահացած կալանավոր Հրաչյա Գևորգյանի իրավահաջորդի (ներկայացուցիչների) բողոքը: Հր. Գևորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գևորգյանի մայրը պնդում է, որ նրան սպանել են: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր և ապացույցներ այն մասին, որ Հր. Գևորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց և բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետևանքով:

Փտր 17, 2018
Սիրելի՛ Միքայել, շնորհավոր ծնունդդ։ Դու մեր և բոլոր նրանց սրտերում ես, ովքեր երբևէ առիթ են ունեցել ճանաչել քեզ և քեզ հետ լինել մարդու իրավունքների և արդարության համար պայքարում։  Մենք ապրում և գործում ենք՝ քո մասին խենթ և գեղեցիկ հիշողություններով: