Skip to main content
Փտր 13, 2018
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ կիրառված բռնությունը: Իշխող վարչակազմն իր գործելաոճն ամբողջությամբ տեղափոխել է բռնությունների և ահաբեկումների դաշտ: Քաղաքական ընդդիմադիրների բացահայտ ապօրինի հետապնդումները, նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները վկայում են, որ հասարակությունը գործ ունի հանցավոր վարչակարգի հետ: Վարչակազմն այլևս չի ընտրում մեթոդ կամ միջոց. համակարգված բռնության են ենթարկվում իրեն…

Փտր 9, 2018
Ի ծանուցում դատավորների՝ մենք՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբաններ Նինա Կարապետյանցս և Արայիկ Պապիկյանս հայտարարում ենք, որ 2018 թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ հայտարարում ենք գործադուլ: Տեղեկացնում ենք, որ նշված ժամանակաընթացքում չենք ներկայանալու դատավորներ Տիգրան Գրիգորյանի, Արայիկ Մելքումյանի, Կարինե Պետրոսյանի, Գագիկ Հեբոյանի, Նաիրա Հովսեփյանի, Վահե Խալաթյանի, Արմեն Խաչատրյանի, Լուսինե Աբգարյանի, Աշոտ Մանուկյանի, Արթուր Օհանյանի, Մեսրոպ Մակյանի, Արտուշ Գաբրիելյանի, Տաթևիկ Գրիգորյանի վարույթներում գտնվող առաջիկա 16դատական նիստերին։   …

Փտր 8, 2018
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ Հայտարարություն փաստաբանների հետապնդումների մասին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունները շարունակում են սրնթաց արագությամբ հետընթաց ապահովել: Հաշված օրերի ընթացքում, օրենքի ակնհայտ խախտումներով, Ազգային ժողովը քննարկեց փաստաբաններին տուգանելու մասին օրինագծերը: Իշխանությունների այդօրինակ հապճեպ գործելակերպը վկայում է, որ փաստաբանին տուգանելու նախաձեռնությունը կեղծ և արհեստական օրակարգ է: Փաստաբանի իրավունքների սահմանափակման ցանկացած փորձ դատապարտված է տապալման: Այդ անպտուղ ու անհեռատես քաղաքականությունը միայն ծանր հետևա…

Փտր 1, 2018
Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 1-ին, ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, չէր ներկայացել նիստին: Ա. Պապիկյանը ներկայացրել է երկրորդ միջնորդությունը, այն է՝ խորհուրդը դիմի դիմողին՝ նրա համաձայնության համար: Այս միջնորդությունը ևս մերժվել է: Խորհուրդն առաջարկել է Ա. Պա…

Հնվ 10, 2018
Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին 2018 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (Կոլեգիայի) անդամ Հունան Պողոսյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է՝ «Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է» և «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»: Հունան Պողոսյանին պաշտոնի նշանակել եք Դուք՝ Ձեր հրամանագրով: Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահա…

Հնվ 10, 2018
Ավելի քան 20 օր է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը՝ պահանջելով ապահովել իրենց պատշաճ բուժօգնությունը, ինչպես նաև իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Անձի, առավել ևս կալանավորված անձի կողմից պատշաճ բուժօգնության պահանջը ոչ միայն քննարկման առարկա չի կարող դառնալ, այն էլ տևական ժամանակ, այլ ենթակա է անհապաղ կատարման: Սակայն մինչ օրս քննարկվում է Ա. Բիլյանի և Ս. Բարսեղյանի դիմումների միայն ենթակայության հարցը: Մինչ հարցի կարգավորումը, նշյալ անձանց առողջությունը կարող է անդառնալի վնաս կրել: Այլ ՔԿՀ տե…

Դկտ 3, 2017
Երկու օր առաջ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ  Հարություն Հովակիմյանի խոցը պայթել է, որին տեղափոխել են  «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և վիրահատել: Սակայն, նրա մորը՝ Վալենտինա Այվազյանին, տեղեկացրել են, որ երկուշաբթի Հովակիմյանին նորից պետք է տեղափոխեն  «Դատապարտյալների հիվանդանոց»: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է Վալենտինա Այվազյանը: Վերջինս նաև ասել է, որ իր որդու կարերը դեռ չեն հանել, նրա կողքից խողովակներ են կախված և արտադրություն ունի:    «Այդ կարերով ու շլանգով, ես չեմ հասկանում, ինչպես կարող են նրան տեղափոխել: Ես …

Նյմ 24, 2017
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող ՇԴ/2/0030/01/16 գործով ամբաստանյալ Արամ Մկրտչյանը արդեն երեք նիստի դատարան է բերվում  վատառողջ վիճակում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի պահանջով: Նշենք, որ գտնվելով վատառողջ վիճակում՝ Արամ Մկրտչյանը դեռևս ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, ուղեկցողների միջոցով տեղեկացրել է, որ իվիճակի չի մասնակցել դատական նիստերին, սակայն, դատավոր Աշոտ Մանուկյանը հետաձգել է նիստերն ընդամենը երկու ժամով և պահանջել, որ նրան պարտադիր ՔԿՀ-ից բերեն դատարան: Իդեպ, վերոնշյալ երեք դատական նիստերն էլ հետաձգվել են: Դատարանում երեք նիստերից երկուսի ժամանակ, Արամ Մկրտչյանի համար շտապ…

Նյմ 6, 2017
Դատարանների իրական անկախության բացակայության, խաթարված արդարադատության պայմաններում, երբ արդարության համար պայքարն առավելապես փաստաբանների ու իրավապաշտպանների ուսերին է, վերջիններիս նկատմամբ օրենսդրական այդպիսի «պատժամիջոցի» սահմանումն ուղղակի մարտահրավեր է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Հատկանշական է, որ որպես դատական սանկցիա կիրառելու հիմքեր նշվում են   դատական իշխանության բարձր հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունն ապահովելու նպատակները։ Տարակուսանք է առաջացնում այն, որ որպես այդ նպատակներին հասնելու միջոց ընտ…