Skip to main content
Մյս 16, 2023
Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատավո…

Ապր 21, 2023
2023 թ. ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սովորական երևույթ են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների միջև լեզվակռիվները, փոխադարձ վիրավորանքները, քաշքշուկները, ծեծկռտուքը: Պետության համար ճակատագրական աշխարհաքաղաքական իրավիճակում և անվտանգային սպառնալիքների հանդիման՝ հանրության ուշադրության կիզակետում ժողովրդի «ընտրյալների» տհաս, խուլիգանական վարքագիծն է և դրա անպատժելիությունը։ Ք…

Ապր 5, 2023
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազդեցությունը Սյունիքի մարզում» ծրագրին։ Ծրագիրը նպատակաուղղված է՝ նախաձեռնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդների ներգրավվածությամբ իրականացված դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների և հաջողված փորձի ներդնումն ու տարածումը Սյունիքի մարզ…

Մրտ 30, 2023
Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է  ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը  պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից: Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական,  քաղաքացիական և վարչական գործերին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Հարկ է նշել, որ ողջամիտ ժամկետները դատարանի կողմից շատ հաճախ խախտվում են։ Գործեր կան, որ դատարանում քննվում են 6-7 տարի շարունակ։  Գործերի քննության…

Փտր 20, 2023
16 փետրվարի, 2023թ․ Ընդհանուր թվով 40 միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքում նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, հայտարարություն են տարածել Քաղաքացիական համերաշխության հարթակում՝ արտահայտելով  իրենց մտահոգությունը Վրաստանի «Ժողովրդական իշխանություն» նորաստեղծ նախաձեռնության կողմից առաջարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ «Մենք գտնում ենք, որ օրենքի նախագիծը վերահսկող և սահմանափակող է՝ կրկնօրինակելով ավտորիտար պետությունների պրակտիկան, որը խաթարում է միավորումների և խոսքի ազատ…

Հնվ 24, 2023
Խաղաղ հավաքների ազատությունը ժողովրդավարական հասարակության անկյունաքարերից մեկն է։ Այն մարդու հիմնարար իրավունք է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային մի շարք փաստաթղթերով։ Գոյություն ունեն հանրային հավաքների բազմազան ձևեր, որոնք պաշտպանվում են խաղաղ հավաքի իրավունքով: Դրանց թվում են հանդիպումները, հանրահավաքները, ցույցերը, երթերը, ֆլեշմոբերը եւ այլն: Հավաքները լինում  են ինչպես նախապես պլանավորված, այնպես էլ ինքնաբուխ։ Ինքնաբուխ հավաքը կարող է տեղի  ունենալ, երբ ինչ-որ հրատապ կամ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Օրինակ՝ ստորագրվել…

Նյմ 21, 2022
9 տարի անց ՀՀ Գլխավոր դատախազությունը ընդունեց այն փաստը, որ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել։ Հիշեցնենք, որ  2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել: Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ-ից գործը քննող դատա…

Հկտ 6, 2022
2022 թվականի սեպտեմբերի 20-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» մեկամյա ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել  հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը՝ (ա) ազգային օրենսդրությամբ և քաղաքականություններով, ինչպես նաև ՀՀ-ի կողմից միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների և պարտավորությունների իրականացման առումով երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման արդյունավետ մեխանիզմի գործարկման և (բ) քաղաքացիական հասարակության, մի կողմից, և դատական ու ոստ…

Հլս 29, 2022
2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։ Ծրագիրը նպատակաուղղված էր դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը փորձարարություն անցած դատական մշտադիտարկման մեխանիզմի կիրառման և դրա միջոցով ձեռք բերված արդյունքների  հանրայնացման միջոցով՝ ներկայացնելով համակարգի գործունեության 2021 և 2022 թվականների իրավիճակների համեմատական վերլուծություն և բարեփոխումներին ուղղված առաջարկներ։ Ծրագիրն իրականացվեց Լեհաստ…