Նյմ 6, 2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը, որի մեջ ներառված է նաև դատավարության մասնակից փաստաբանինդատավորի կողմից մինչև 100000 ՀՀ դրամի չափով տուգանելու իրավունքի մասին դրույթ։ Դատարանների իրական անկախության բացակայության, խաթարված արդարադատության պայմաններում, երբ արդարության համար պայքարն առավելապես փաստաբանների ու իրավապաշտպանների ուսերին է, վերջիններիս նկատմամբ օրենսդրական այդպիսի «պատժամիջոցի» սահմանումն ուղղակի մարտահրավեր է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Հատկանշական է, որ որպես դատական սանկցիա կ…
Սպտ 29, 2017
«Արա, բան ունե՞ս ասելու». դատախազը՝ Ներսես Պողոսյանին
Այսօր Ժիրյար Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի խափանման այլընտրանքային միջոց: «Նախաքննության ընթացքում Ներսես Պողոսյանը որևէ խնդիր չի առաջացրել, որևէ անօրինական ազդեցություն չի գործադրել ոչ մեկի վրա: Նրա խնամքին են երեք փոքրահասակ երեխա, կինը, վատառողջ մայրը, որը վերջերս ավտովթարի ենթարկվելու հետևանքով ներկայումս բուժումներ է ստանում, անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր: Այս ամենը հավստիք են, որ կալանքի մեջ չգտնվելու պայմաններում Ներսես Պողոսյանը կդրսևորի պատշաճ…
Սպտ 14, 2017
Հայտարարություն
2017 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի նիստը: Նիստն արձանագրեց փոփոխություն` կազմակերպության խորհրդի կազմում: Այսպիսով, նշյալ մարմնի ներկայիս կազմում ընդգրկված են կազմակերպության հետևյալ անդամները՝ Արայիկ Պապիկյան, Արարատ Մարգարյան, Արման Վեզիրյան:
Սպտ 4, 2017
Դատական նիստի տեսանկարահանման հարցը քննվում է խորհրդակցական սենյակում
Դատական «նորարարություն». Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մանուկյանը դատավարության մասնակցի կարգավիճակ չունեցող անձի՝ դիտորդի-լրագրողի դիմումը` նիստը տեսանկարահանելու մասին, քննում է խորհրդակցական սենյակում և կայացնում որոշում: Որոշումը՝ ստորև: ԳործNՇԴ2/0037/01/15 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Դատաքննության տեսալուսանկարահանման հարցը քննության առնելու մասին 18 Օգոստոսի 2017թ. ք. Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա.Մանուկյանի, քարտուղարությամբ՝ Խ.Դանիելյանի, մասնակցությամբ՝ մեղադրող ՝ Ա. Շիրոյանի, տուժողի իրավահաջորդ Ռ. Ադանալյանի…
Օգս 31, 2017
Հելսինկյան ասոցիացիան միանում է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությանը
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մեր պարտքն ենք համարում այս իրավիճակում սատարել փաստացի իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններին իրենց սկզբունքային պայքարում՝ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ապօրինի գործողությունների դեմ: Չափազանց կարևորում ենք հասարակական կազմակերպությունների աջակցությունը քաղաքացիական հասարակության մաս կազմող և իրավական պետության զարգացման համար կարևորագույն գործառույթներ իրականացնող փաստաբաններին: Կոչ ենք անում բոլոր նրանց ով իրապես մտահոգ է իրավա…
Օգս 14, 2017
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնում են
Հելսինկյան ասոցիացիան տևական ժամանակ բարձրաձայնում է, որ հետապնդումներ են իրականացվում կազմակերպության փաստաբանների նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով: Դրանք հիմնականում իրականացվում էին դատարանների կամ իրավապահ մարմինների կողմից, ինչը ցավալիորեն դարձել էր սովորական երևույթ: Այդ արատավոր և դատապարտելի երևույթի շուրջ ձևավորված անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց նրան, որ փաստաբանի նկատմամբ սկսվել է նաև անձնական բնույթի սպառնալիքներն ու հետապնդումը: Կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը էլեկտրոնային նամակներ է ստանում, ոչ մ…
Օգս 10, 2017
Armenia: harassment of lawyers working on high-profile cases
According to information available to us[iii], these and other lawyers working on the Sasna Tsrer and similar high profile cases have been prevented from visiting their clients in detention and denied the opportunity to hold private discussions with them. In other cases, officials at detention facilities have confiscated or destroyed notes from lawyer-client meetings when searching the defendants after the meetings. In this way, the lawyers have been hindered in their efforts to prepare the defense of their clients. Lawyers working on the Sasna Tsrer and other high-profile cases have also…
Հլս 28, 2017
Ժ․ Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական խուզարկության փորձ՝ հերթական սանկցիա. Տեսանյութ
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Այս նիստից առաջ նույնպես դատական կարգադրիչները փորձել են խուզարկել գործով անցնող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին: Վերջինս բնականաբար հրաժարվել է խուզարկվելուց և արձանագրություն է կազմել: Նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարել է, որ Նինա Կարապետյանցը չի ցանկանում ենթարկվել զննության և նրա նկատմամբ սանկցիա է կիրառել, որից հետո դատական նիստը հետաձգվել է: Իդեպ, Ներսես Պողոսյանի մեկ այլ պաշտպան Արայիկ Պապի…
Հլս 25, 2017
Կարեն Կունգուրցևի հայտարարությունը ՔԿՀ-ից
Իմ ապօրինի ազատազրկման մեղավորը վերաքննիչ դատարանի դատավորներ մանուշակ պետրոսյանը, մհեր արղամանյանը և մխիթար պապոյանն է: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաև իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես անմեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ», որ չունեմ հովանավոր և կաշառքի փող: Կարեն Կունգուրցև, 24.07.2017 թ.: