Skip to main content
Հնս 20, 2017
Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի է ունեցել  ասուլիս` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի թեման էր՝ ինչո՞ւ են «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ: Ասուլիսի բանախոսներն էին՝  Անի հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ  Փաստաբանների պալատի  փաստաբան   Լիպարիտ Սիմոնյանը, «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը  և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ  Մար…

Հնս 15, 2017
Այսօր Հելսինկյան ասոցիացիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսեցին ՔԿՀ-ներում բուժծառայության խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

Հնս 14, 2017
 Վճռից հետո մեզ հետ զրույցում Կամո Ղուկասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս գործով աատարանը հանդես չի եկել արդարադատության անունից, հանդես չի եկել Հայաստանի Հանրապետության անունից: «Դատարանը կայացրել է միանշանակորեն ակնհայտ անհիման դատական ակտ, գործի մեջ չկա բացարձակ որևէ փաստ կամ ապացույց, որը կարող է հիմք հանդիսանալ մեղադրական դատկան ակտ կայացնելու համար:  Աղաղակող փաստեր կային նախաքննության ընթացքում հավաքած և այդ ամենը հրապարակվել է նաև դատաքննության ժամանակ: Ըստ էության, մեղադրանքի հիմքում կարող էր դրվել այն թղթերը, դրանք թղթեր էին՝ …

Հնս 14, 2017
Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:  Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը կխոսեն ՔԿՀ-ներում բուժծառայության բացակայության մասին: Հասցե՝ Մոսկովյան 33, բն.8, կոդ՝ 8B Հեռ.՝ (010) 53 19 72

Հնս 14, 2017
Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:  Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը կխոսեն ՔԿՀ-ներում բուժծառայության բացակայության մասին: Հասցե՝ Մոսկովյան 33, բն.8, կոդ՝ 8B Հեռ.  (010) 53 19 72

Հնս 8, 2017
Տեղեկացնենք, որ Արայիկ Հակոբյանին կարճ ժամանակով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», ապա հանձնաժողովի որոշմամբ, հունիսի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել էին «Հրազդան» ՔԿՀ: «Հրազդան» ՔԿՀ-ում բժիշկ-սրտաբան չկա, հետևաբար, վտանգված է վերջինիս ոչ միայն առողջական վիճակը, այլև այս դեպքում՝ կյանքը: Պահանջում ենք՝ հրատապ, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել՝ անցանկալի հետևանքները կանխելու նպատակով:

Հնս 2, 2017
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Լիզա Գրիգորյան) բավարարեց  Գեորգի Ավետիսյանի՝ ընդդեմ   «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական  լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և  հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու  պահանջի մասին հայցը: Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը Կազմակերպության խտրական վերաբերմունքի  և ղեկավարության ազատման դիմում գրելու պահանջի հետևանքով 30.11 2016թ. ներկայացրել էր դիմո…

Հնս 2, 2017
Այս խնդրի մասին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պատասխանել են, որ իրենք այս հարցում որևէ բանով օգնել չեն կարող: Տեղեկացնենք, որ օրերս վերացրել էին  «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների՝ Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի տեսակցությունների արգելքը: Նշենք, որ Լամբարյանի կնոջն ու երեխաներին թույլատրել են տեսակցել նրան:

Մյս 30, 2017
Նույն գործի շրջանակներում քննվեց նաև Վարդան Հովնիկյանի դստեր՝ Մարիամ Հովնիկյանի բողոքը, իբր թե Գայանե Խաչատրյանի ամուսինը՝ Մհեր Ղալեչյանը այդ միջադեպի ժամանակ կոտրել է իր հեռախոսը:  Այսօրվա նիստի ժամանակ Մհեր Ղալեչյանն իր ելույթում ասաց, որ նման բան չի եղել և չէր կարող լինել, քանի որ ինքը ոչ հեռախոս է տեսել, ոչ էլ այն կոտրել է:  «Դատախազն իր ճառում իմ մեղադրական միակ հանագմանքը համարեց այն, որ դատափորձագիտական եզրակացությամբ 34 000 դրամի վնաս է հասցվել հեռախոսին: Դա իմ մեղքն ապացուցող հանգամանք չի: Բայց, այն մասին թե ես եմ արդյոք այդ հեռախոսը ջարդել, այդ մասին ո՛չ նախաքննությու…