Skip to main content

Մրտ 3, 2017
Վերջինիս նկատմամբ համաներում կիրառելու դիմումը՝ ուղղված ՔԿՀ պետին, նույնպես մերժվել է և այն բողոքարկվել  է այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այսօր վերոնշյալ դատարանը դիմումը բավարարեց և որոշեց Արայիկ Հակոբյանի նկատմամբ  կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի  կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը: Արայիկ Հակոբյանի պաշտպանությունն իրականացնում  է  փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը:

Փտր 22, 2017
Նշեմ, որ Աշոտ Պետրոսյանը ոտքի ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊՊԾ գնդի հարակից տարածքում, և անգամ նրա ոչ լիարժեք առողջ լինելու փաստը ոչ մի նշանակություն չի ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության համար, երբ նրան “տեղավորում էին” թիվ N խցում: Հավելենք նաև, որ Ա. Պետրոսյանը վնասված ոտքը չի կարողանում լիարժեք ծալել (կքանստել), որը նրա համար լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում սանհանգույցից օգտվելու ժամանակ:  Անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող ավելի ցցուն դրսևորում հնարավոր չէ պատկերացնել: Եթե Աշոտ Պետրոսյանին “Նուբարաշեն” տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատ…

Փտր 21, 2017
Հայաստանը միացել և իր օրենսդրության բաղկացուցիչ մաս է դարձրել մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, մասնավորապես՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության Հելսինկիի 1975 թվականի եզրափակիչ ակտը, որի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է՝ աջակցել մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ հարգանքը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան, կատարել իր պարտավորությունները, ինչպես դրանք սահմանված են այդ բնագավառի միջազգային հռչակագրերում …

Փտր 14, 2017
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատախազ Արթուր Սմբատյանի վերաքննիչ բողոքը: Վերքաննիչ դատարանի որոշման համաձայն Արբակ Բաբասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգքրի  117-րդ  հոդվածով և 177-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ: Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջն…

Փտր 3, 2017
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Ներսես Պողոսյանի hայտարարությունը. «Ես դադարեցնում եմ հացադուլը և ջրադուլը: Ես չեմ ցանկանում իմ արդարացի և օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ իմ ընտանիքի համար: Ես խոսք ունեմ ասելու, հատկապես դատարանում և ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ: Պայքարս շարունակելու եմ: Տառապանքով վաստակած արդարությունը առավել քաղցր է լինելու»:

Փտր 2, 2017
Նշենք, որ Հրաչյա Գևրոգյանը ներկայումս տառապում է մի շարք հիվանդություններով, որոնց բուժման համար նախատեսված դեղորայքը բացակայում է նաև «Արմավիր» ՔԿՀ-ում:      Գևորգյանը փաստաբանի մոտ եկել էր կիսաանդրավարտիքով և տեղեկացրել, որ այլ հագուստ իր մոտ չկա: Գևորգյանը նաև նշել է, որ փաստաբանի հետ հանդիպումից երկու օր առաջ են իրեն տրամադրել սայլակ: Հիշեցնենք, որ վերջինս տեղաշարժվում է սայլակով: Խուցը, որում գտնվում է Հրաչյա Գևորգյանը, նախատեսված չի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մասնավորապես՝ պետքարանում բացակայում է զուգարանակոնքը, և Գևորգյանը պետքարանից օգտվելու համար ստ…

Հնվ 30, 2017
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հունվարի 20-ից գտնվում է հացադուլի մեջ: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային հեռախոսազանգով հայտնել է Հրաչյա Գևորգյանը: Նա տեղեկացրել է նաև, որ հացադուլ հայտարարելլու դիմում էներկայացրել, սակայն, այդ դիմումը ՔԿՀ աշխատակիցները չեն ընդունում: Գևորգյանի խոսքերով, իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ այտուցվել են  ոտքերը, իսկ «Արմավիր»  ՔԿՀ-ում որևէ տեսակի դեղորայք չկա: Հիշեցնենք, որ Գևորգյանը տեղաշարժվում է  սայլակով, սակայն, հունվարի  20-ից նրանից վերցրել են սայլակը և չեն վերադարձնում: Սրանով սահմանափակվել &…

Հնվ 20, 2017
Պետի տեղակալի հրահանգով Կարապետյանիցն ուղեկցել են «բոքսեր», որտեղ Նինա Կարապետյանցը տեսել է, որ Հրաչյա Գևորգյանը կիսաթև, բարակ շապիկով և կիսանդրավարտիքով, ոտաբոբիկ պառկած է բետոնե հատակին: Փաստաբանի այն հարցին, թե ինչո՞ւ է նա գտնվում այդպիսի վիճակում, Գևորգյանը հայտնել է, որ իրեն անկողնուց պառկած ժամանակ հանել են և հատակին քարշ տալով տեղափոխել են «բոքսեր», որպեսզի այնտեղից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ: Փաստաբանի պահանջով Հրաչյա Գևորգյանին բերել են իր հագուստն ու կոշիկները: Մինչ այդ փաստաբանը փորձել է Գևորգյանին իր ուժերով հատակից բարձրացնել, սակայն, չի կարողացել և ստիպված է  եղել դիմել…