Հկտ 24, 2016
Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ-ի հայցը
Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռ ԳԱԼԱ-ն ընդդեմ Թիվ 34 Ընտրատարածքային Ընտրական հանձնաժողովի գործով ևվճռեց մերժել ԳԱԼԱ-ի հայցը:Նշենք, որ ԳԱԼԱ-ն հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով. 1.Անվավեր ճանաչել 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները. 2.Անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի կողմից Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին թիվ 206 Ա որոշումը:
Հկտ 18, 2016
Փաստաբան Երվանդ Վարոսյանը դատարան է ներկայացրել երկու հայց՝ Փաստաբանների պալատի դեմ
18/05/2016թ-ին դիմել եմ Պալատի նախագահին և պահանջել եմ ինձ տրամադրել 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել, ինչպես նաև այդ դիմում -բողոքների քննարկման արդյունքում կայացված որոշումների, դիմումների հեղինակներին առաքված գրությունների պատճենները։ 2016թ-ի հունիս ամսին ստացել եմ Պալատի (այսուհետև նաև պատասխանող) աշխատակազմի ղեկավարի գրությունը, որով վերջինս մերժել է տեղեկատվության տրամադրումն այն հիմնավորմամբ, որ դիմում-բողոքներում առկա է փաստաբանական գաղտնիք, ինչպես նաև անձնական տվյալներ և այդ հիմքով չի կ…
Հկտ 13, 2016
Հելսինկյան Ասոցիացիան բոյկոտեց Գլխավոր դատախազի հետ հանդիպումը (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպման էր հրավիրել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Հելսինկյան ասոցիացիային: Սակայն, կազմակերպությունը բոյկոտել է այդ հրավերը: Գլխավոր դատախազի հետ հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ մանրամասները հայտնում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը: Մանրամասները՝ տեսանյութում:
Հկտ 10, 2016
Կալանավոր Հրաչյա Գևորգյանի նամակը
«Նոնո Սերգեևնան և Արմենը՝ իր տեղեկալը, որի ազգանունը չգիտեմ, նրանք են ինձ թույնողները, ներարկողները, բայց ո՞ւմ հրամանով են դա արել, էդ արդեն իրենք կասեն: Հիմա էլ այդ բժիշկները նոր լուրեր են տարածել՝իբրև թե ինձ սխալ բուժում են արել: Դրա պատճառով է, որ չեմ կարողանում քայլեմ ու խոսեմ: Նաև ասեմ, որ մի տարուց ավել է, որ գրում եմ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց մինչև այսօր ոչ մի դրական բան, ոչ մի շարժ չի լինում, ինչից էլ պարզ երևում է, որ թե՛ դատախազին, թե՛ քննիչներին կաշառել են: Միայն գլխավոր դատա…
Հկտ 6, 2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի հանձնուքը վաճառել են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը մեզ տեղեկացրել է, որ իր մոր բերած հանձնուքը հրաժարվում են վերադարձնել: Նա հայտնել է, որ մոտ երկու ամիս առաջ, երբ ինքը հացադուլ էր անում, այդ ժամանակահատվածում իր թոշակառու մայրն իրեն հանձնուք է բերել, բայց, Խոջոյան Գևորգ անունով «ռեժիմնիկը» վերցրելէ այդ հանձնուքը՝ պայմանով, որ այն կվերադարձնի հացադուլից հետո: Սակայն, Հրաչյա Գևորգյանը տեղեկացնում է, որ այդ հանձնունքն իրեն այդպես էլ չեն վերադարձրել: Գևորգյանի խոսքերով՝ այդ հանձնուքը վաճառել են «կարանտինի» մեջ գտնվող կալանավորներին:
Սպտ 29, 2016
Ծաղկահովիտում կաշառք բաժանելու վերաբերյալ քննություն է սկսվել
Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր հարցաքննության են հրավիրվել Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում հաղթած թեկնածու Նորաին Հակոբյանը, նախկին գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և ևս մեկ անձ: Վերջիններս հարցաքննության են հրավիրվել ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու գործով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ 317 համայնքներում, այդ թվում՝ Ծաղկահովիտում, տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ծաղկահովիտ համայնքում առաջադրվել էր երեք թեկնածու՝ անկուսակցական Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը և Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը: Մանրամասները՝…
Սպտ 27, 2016
Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ կալանավորված երիտասարդն ազատ է արձակվել
Այսօր ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրե Լևոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել և նրան ազատ արձակել կալանքից: Այդ մասին մեզ հայտնեց Ասլանյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը Նշենք, որ Լևոն Ասլանյանին մեղադրանք էր առաջադրեվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունները): Վերջինս կալանավորվել էր այս տարվա հուլիսի 20-ի երեկոյան՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
Սպտ 22, 2016
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի «ռեժիմնիկները» զբաղվում են հեռախոսների առևտրով. կալանավոր
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի միջոցով նամակ է փոխանցել, որը վերաբերում է «Նուրբարաշեն »ՔԿՀ-ում իրականացվող հեռախոսների առքուվաճառքին: Նամակը ներկայացնում ենք ստորև. «Ինձ խուզարկողներից մեկը ինձ տեղյակ է պահել, որ իրենց ստիպում են, որ մտնեն կալանավորների խցերը և նրանցից հավաքեն հեռախոսներն ու հանձնեն ռեժիմնիկներին, որոնք էլ նույն հեռախոսները վաճառում են կալանավորներին: Իսկ բերդի հետաքննիչը դրսից է հեռախոսներ բերում և դարձյալ վաճառում կալանավորներին»: